Հա

Քաղաքական

07/11/2020 - 14:30

«Կրակը չի դադարում, Շուշին ինտենսիւ կրակի տակ է եղել երէկ ամբողջ օրւայ ընթացքում, երկու բնակելի տուն է հրդեհւել». Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչ

Ադրբեջանա-թուրքական յանցաւոր ագրեսիայի հետեւանքով Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում աւերածութիւններն ու վնասները շատ են եւ անհաշիւ: 

«alikonline.ir» - Ադրբեջանա-թուրքական յանցաւոր ագրեսիայի հետեւանքով Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիում աւերածութիւններն ու վնասները շատ են եւ անհաշիւ: «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի սպայ Յունան Թադէոսեանը: 

«Քանի որ այս պահի դրութեամբ էլ դեռ կրակի տակ է քաղաքը, լրագրողները չեն կարողանում մեկնել Շուշի եւ առաջին ձեռքից իմանալ, թէ ինչ է կատարւում այնտեղ եւ արդեօք մշակութային օջախները, թանգարանները, հոգեւոր օջախները թիրախաւորւել են: Կրակը չի դադարում, քաղաքն ինտենսիւ կրակի տակ է եղել երէկ ամբողջ օրւայ ընթացքում: Եղել է հրդեհ: Երկու բնակելի տուն են հրդեհւել, բայց յաջողւել է ժամանակին հրդեհաշիջում կատարել այն դէպքում, երբ օդային տագնապը չէր անջատւում եւ շարունակաբար հրթիռակոծւում էր: Երէկ եւ այսօր Շուշիում տուժածներ չեն եղել»,- նշել է Յունան Թադէոսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։