Հա

Քաղաքական

08/11/2020 - 11:10

«Լուսադէմին դիտարկւել են հակառակորդի տեխնիկայի եւ անձնակազմի կուտակումներ հարաւարեւելեան եւ հիւսիսարեւելեան հատւածներում». ՊՆ

Նոյեմբերի 7-ին եւ լոյս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիւութեամբ մարտերը շարունակւել են ճակատային գծի բոլոր ուղղութիւններում:

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Նոյեմբերի 7-ին եւ լոյս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիւութեամբ մարտերը շարունակւել են ճակատային գծի բոլոր ուղղութիւններում:

Առաւել յամառ գործողութիւններ են ծաւալւել Շուշիի մերձակայքում եւ հարաւարեւելեան հատւածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարւածներ` յետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:

Տարբեր ուղղութիւններում ծաւալւած մարտերի ընթացքում ոչնչացւել է թշնամու մեծաթիւ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միաւոր այլ զրահատեխնիկա, 11 միաւոր աւտոտեխնիկա, 2 ԱԹՍ:

Մարտական գործողութիւններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերւ թիրախաւորել է նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը եւ Շուշին: Վնասւել են քաղաքացիական ենթակառուցւածքներ:

Լուսադէմին դիտարկւել են հակառակորդի տեխնիկայի եւ անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարաւարեւելեան եւ հիւսիսարեւելեան հատւածներում:

Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը եւ քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղութեամբ»: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։