Հա

Քաղաքական

08/11/2020 - 13:00

Բանաձեւ, որ շատ բան կը փոխէր Արցախի կեանքում

Չնայած ԱԽ անդամ երկրների նախնական միակարծութեանը՝ Խորհրդի վերջին նիստում ՄԽ համանախագահ երկրների ներկայացրած բանաձեւը չի ընդունւել ամենայն հաւանականութեամբ Մեծ Բրիտանիայի կողմից շրջափակւելու պատճառով: Այս կապակցութեամբ մեկնաբանութիւն ստանալու խնդրանքով «Հրապարակ»-ը դիմեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխաւոր հիւպատոս Հրայր Կարապետեանին:

«alikonline.ir» - Չնայած ԱԽ անդամ երկրների նախնական միակարծութեանը՝ Խորհրդի վերջին նիստում ՄԽ համանախագահ երկրների ներկայացրած բանաձեւը չի ընդունւել ամենայն հաւանականութեամբ Մեծ Բրիտանիայի կողմից շրջափակւելու պատճառով: Այս կապակցութեամբ մեկնաբանութիւն ստանալու խնդրանքով «Հրապարակ»-ը դիմեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխաւոր հիւպատոս Հրայր Կարապետեանին:

«Իհարկէ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը չի բացայայտում, թէ որ երկիրն է դէմ քւէարկել, սակայն այնյայտ է, որ դա եղել է Մեծ Բրիտանիան: Հաշւի առնելով այն համգամանքը, որ բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» ընկերութիւնն այս պատերազմի հետ կապւած աջակցութիւն է յայտնել Ադրբեջանի կառավարութեանը, ինչպէս նաեւ վերջերս շրջանառութեան մէջ յայտնւած այն տեղեկութիւնը, որ «Անգլիօ-ասիան մինինգ» ընկերութիւնը Զանգելանի տարածաշրջանի ոսկու հանքերի շահագործման պայմանագիր է կնքել Ադրբեջանի կառավարութեան հետ (5 տարով հետախուզական, իսկ յետոյ 15 տարով շահագործման նպատակով):

Այսուհանդերձ ես չեմ կարծում, որ միայն բիզնես շահերն են մղում Մեծ Բրիտանիային գնալ նման քայլերի: Այդ երկիրը, փաստօրէն ռիսկի է գնում, ցոյց տալով, որ Թուրքիայից յետոյ, չհաշւած Ադրբեջանը, ինքը երկրորդ երկիրն է, որ շահագրգռւած է պատերազմի շարունակութեամբ: Եթէ մտածում ենք, որ խնդրոյ առարկայ բանաձեւով խնդիր էր դրւում դադարեցնել պատերազմը, բացառել երրորդ երկրների միջամտութիւնը, ինչպէս նաեւ ահաբեկչական խմբաւորումների ներգրաւումը, ապա ստացւում է, որ բանաձեւի վրայ վետօ դնող երկիրը կողմ է թէ պատերազմին, թէ երրորդ երկրների միջամտութեանը եւ թէ ահաբեկչական խմբաւորումների ներգրաւմանն այս պատերազմում: Կարծում եմ, որ սա անմիջապէս հարւածում է Մեծ Բրիտանիայի միջազգային վարկին եւ պէտք է լուրջ հակազդեցութեան արժանանայ մեր դիւանագիտութեան կողմից: Իհարկէ, դիմացինը փոքրիկ երկիր չէ, ազդեցիկ երկիր է իր յայտնի գաղտնի ծառայութիւններով, իր ազդեցութեան լծակներով, սակայն բրիտանական ողջ ժողովուրդը, խաղաղասէր մարդկութիւնը, միջազգային հանրութիւնը պէտք է իմանայ, որ այս քայլով Մեծ Բրիտանիան, փաստօրէն, դաւաճանում է ժողովրդավարական արժէքներին, որոնք վաղուց ի վեր հռչակւած են նաեւ իր կողմից»,- ասաց Հրայր Կարապետեանը: Նրա խօսքով՝ հէնց միայն այն հանգամանքը, որ պատերազմն ընթանում է նաւթա-գազային խողովակաշարերի հարեւանութեամբ եւ սպառնալիք է այդ խոշոր ծրագրերին, խօսում է այն մասին, որ ՄԲ աջակցութիւնն այս պատերազմին բաւականին կարճամիտ հաշւարկի հետեւանք է:

«Պէտք է ամէն ինչ անել, որ այս ընթացքում դիմակազրկւեն եւ միջազգային հանրութեան արգահատանքին արժանանան բոլոր այն պետութիւններն ու ուժերը, որոնց թոյլտւութեան կամ անտարբերութեան հետեւանքով այսօր Արցախում տեղի է ունենում իսկական ցեղասպանութիւն, աւերւում, երկրի երեսից անհետանում են խաղաղ բնակավայրերը, կան հազարաւոր զոհեր երկու կողմերից: Սա մեր դիւանագիտութեան յանձնառութիւնը պէտք է լինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին, թէ ինչ կարող էր տալ ՄԱԿ-ի բանաձեւն այս պատերազմը դադարեցնելու, տեւական եւ կայուն զինադադար հաստատելու առումով, եւ ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը, Կարապետեանը պատասխանեց. «ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի բանաձեւն այն միակ փաստաթուղթն էր, որ պարտադիր ուժ կարող էր ունենալ՝ սանձելու այս պատերազմը, սանձելու երրորդ երկրների մասնակցութիւնը, տւեալ դէպքում Թուրքիային նկատի ունեմ, եւ սանձելու ահաբեկչական կառոյցներին այս պատերազմում ներգրաւելու գործընթացը՝ ընդհուպ պատժամիջոցների կիրառմամբ եւ հակամարտութեան գօտում ՄԱԿ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Իսկ ինչ վերաբերում է մեր անելիքներին, ապա մենք դիւանագիտական բոլոր մակարդակներում պէտք է խօսենք այս մասին, այս խնդիրը պէտք է քննարկման առարկայ դառնայ բոլոր գործընկեր երկրների հետ մեր շփումներում: Կարելի է ասել՝ կամուրջներ են այրւել, ինչի մասին լռել այլեւս չի կարելի»:

Մեր կողմից յաւելենք նաեւ, որ ՀՀ արտգոծնախարարութեան, ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչութեան կայքերում մենք այդպէս էլ չգտանք որեւէ հաղորդագրութիւն, որ յաւելեալ լոյս կը սփռէր մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող բանաձեւի բովանդակութեան վրայ: Աւելին ասենք՝ ի՞նչ սպասել միջազգային կառոյցներում ՀՀ ներկայացուցչութիւններից առհասարակ, եթէ նրանց կայքերի առաջին էջերում «նոյի թւին» տեղադրւած նիւթերն են միայն աչքի զարնում: Թուրքիան, մէկ րոպէ անգամ չէր յապաղի իր դեսպանին յետ կանչել Անգլիայից, բայց մենք ո՞ւմ յետ կանչենք, երբ Մեծ Բրիտանիայում դեսպան չունենք դեռ այն ժամանակներից, երբ Արմէն Սարգսեանը դարձաւ ՀՀ նախագահ:

 

Աղբիւրը՝ Hraparak.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։