Հա

Քաղաքական

08/11/2020 - 13:50

ՀՀ գլխաւոր դատախազութիւնը պատրաստ է դեսպանութիւնների համար ապահովել շփումը կալանաւորւած ահաբեկիչների հետ

ՀՀ գլխաւոր դատախազութունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւններին, միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպութիւններին՝ յայտնելով պատրաստակամութիւն համապատասխան յայտի հիման վրայ ապահովել շփումները կալանաւորւած՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան քաղաքացիների հետ, որոնք մեղադրւում են միջազգային ահաբեկչութեան յօդւածով:

«alikonline.ir» - ՀՀ գլխաւոր դատախազութունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւններին, միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպութիւններին՝ յայտնելով պատրաստակամութիւն համապատասխան յայտի հիման վրայ ապահովել շփումները կալանաւորւած՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան քաղաքացիների հետ, որոնք մեղադրւում են միջազգային ահաբեկչութեան յօդւածով:

«Արմէնպրես»-ը ներկայացնում է դատախազութեան հաղորդագրութիւնը.

«ՀՀ գլխաւոր դատախազութունն արդէն տեղեկացրել է, որ Ադրբեջանի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծւած ագրեսիւ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելւած մեթոդներ կիրառելու, համակարգւած, կանխամտածւած  եւ նպատակաուղղւած կերպով մարդկային եւ գոյքային կորուստներ պատճառելու դէպքերի առթիւ յարուցւած քրէական գործերի շրջանակներում կալանաւորւել են Սիրիայի Արաբական Հանրապետութեան քաղաքացիներ, ազգութեամբ արաբ Մուհհրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը եւ Իւսէֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Նշւածներից առաջինը Արցախի պաշտպանութեան բանակի կողմից յայտնաբերւել է 2020 թ. հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդը նոյեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետութիւմ իրականացւող ռազմական գործողութունների ընթացքում: Նրանց մեղադրանք է առաջադրւել ՀՀ քրէական օրէնսգրքի 389-րդ յօդւածով (միջազգային ահաբեկչութիւն), 34-390-րդ յօդւածի 1-ին մասի 1-ին կէտով, 3-րդ մասի 1-ին կէտով (միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի լուրջ խախտումները զինւած ընդհարումների ժամանակ) եւ 395-րդ յօդւածի 3-րդ մասով (վարձկանութիւն)։

Ձեռք բերւած փաստական տւեալների համաձայն՝ նշւած անձինք Սիրիայի հիւսիսային բնակավայրերից 2020 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղափոխւել են Ադրբեջան Թուրքիայի Հանրապետութեան միջոցով եւ Ադրբեջանի զինւած ուժերի կազմում, վարձատութեան դիմաց անօրինական կերպով անմիջականօրէն ներգրաււել Արցախի Հանրապետութեան զինւած ուժերի եւ խաղաղ բնակչութեան դէմ ռազմագործողութիւններում, յանցագործութիւններում:

Միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարում համագործակցութեան շրջանակներում ՀՀ գլխաւոր դատախազութիւնը դիմում է Հայաստանում գործող օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւններին, միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպութիւններին առ այն, որ վերոնշեալ հանգամանքների առկայութեան մէջ համոզւելու ցանկութիւն ունենալու դէպքում պատրաստ ենք համապատասխան յայտի հիման վրայ ապահովել շփումները կալանաւորւած անձանց հետ եւ տրամադրել վերոնշեալի վերաբերեալ անհրաժեշտ այլ տեղեկատւութիւն»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։