Հա

Քաղաքական

08/11/2020 - 20:30

«Այս պահին չկայ կողմ, ով ունի լիարժէք վերահսկողութիւն Շուշի քաղաքի եւ շրջակայ տարածքների նկատմամբ. վաղը, ինձ թւում է, կաւարտւի ճակատամարտը Շուշիի համար». Արծրուն Յովհաննիսեան

Այս պահին ռազմական գործողութիւններ են տեղի ունենում Շուշիի ներսում եւ շրջակայքում: Այս մասին հանրային ՀԸ եթերում «Հարցազրոյց» հաղորդման ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը։

«alikonline.ir» - Այս պահին ռազմական գործողութիւններ են տեղի ունենում Շուշիի ներսում եւ շրջակայքում: Այս մասին հանրային ՀԸ եթերում «Հարցազրոյց» հաղորդման ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը:

Նրա խօսքով, մեր զօրքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու եւ որոշ դիրքեր, որտեղ որ արդէն յայտնւել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չէզոքացնելու եւ լիարժէք մեր ձեռքը վերադարձնելու ուղղութեամբ:

«Հիմա բարդ է ասել՝ թէ ով է վերահսկում Շուշին: Վաղ առաւօտից եւ ամբողջ ցերեկ յամառ մարտեր են եղել եւ յստակ ասել, թէ ումն է այս պահին նախաձեռնութիւնը, դժւար է ասել: Իրենք երէկ ցերեկը եւ գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք եւ մերոնք կատարելով վերախմբաւորում, անցել են հակառակ գործողութիւն: Շուշիում չկայ կողմ, ով ունի լիարժէք վերահսկողութիւն եւ լիարժէք նախաձեռնողականութիւն քաղաքի եւ շրջակայ տարածքների նկատմամբ»,- ասաց Պն ներկայացուցիչը:

Յովհաննիսեանն ասաց, որ ադրբեջանցիները չէին պատկերացնում, որ մենք յամառ դիմադրութիւն կը ցուցաբերենք Շուշիի համար:

«Շուշիի վերասբերեալ վաղաժամ գնահատականներ չտանք ոչ լաւատեսական, ոչ առաւել եւս վատատեսական, ուղղակի վստահենք ու հաւատանք մեր զօրքին, որն ամբողջ օրը յամառ ու գրագէտ պայքար է մղել բոլոր զօրատեսակներով: Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը 3-4 օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, վաղը վերջնական պարզ կը լինի: Վաղաժամ ոչ մի յստակ գնահատական չեմ ուզում տալ, քանի որ իրավիճակը շատ արագ փոխւում է: Ենթադրում եմ, որ վաղը Շուշիի համար ճակատամարտը կաւարտւի»,- ասաց Յովհաննիսեանը:

Դիտարկմանը, որ Ալիեւը յայտարարեց, որ Շուշին գրաւել են, իսկ Էրդողանը շնորհաւորեց, Արծրուն Յովհաննիսեանը պատասխանեց, որ Ալիեւն այս  ամբողջ ընթացքում շատ ու շատ բնակավայրեր էր յայտարարել, որ վերցրել են, բայց այդպէս չէ:

«Առնւազն շատ դէպքերում շատ աւելի շուտ էր յայտարարում, քան դա լինում էր եւ որոշ բաներ էլ յայտարարում է, բայց դա այդպէս չէ: Ես չէի ուզենայ, որ մեր հասարակութիւնը յենւէր Ալիեւի յայտարարութիւնների վրայ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։