Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հակաօդային պաշտպանութեան ստորաբաժանումները Ստեփանակերտից հիւսիս արեւմուտք հատւածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հակաօդային պաշտպանութեան ստորաբաժանումները Ստեփանակերտից հիւսիս արեւմուտք հատւածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը:
«Լարւածութիւնն առաջնագծում պահպանւում է: Հրետանային եւ ականանետային փոխհրաձգութիւն է: Հարաւարեւելեան ուղղութեամբ դիտարկւել է հակառակորդի շարասիւն, որի ուղղութեամբ վարւել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ եւ տեխնիկա։ ՊԲ զօրատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակւում է։