Ռուսական WarGonzo նախագծի իւթուբեան ալիքում հերթական բացառիկ տեսանիւթն է հրապարակւել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտուց:
«alikonline.ir» - Ռուսական WarGonzo նախագծի իւթուբեան ալիքում հերթական բացառիկ տեսանիւթն է հրապարակւել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտուց: Այս մասին գրում է Tert.am-ը:
«Դ-20 թնդանօթները Շուշիի մատոյցներում հարւածներ են հասցնում Ադրբեջանի ԶՈՒ-ին» վերտառութեամբ տեսանիւթում ռազմական լրագրող Սէմյոն Պեգովը պատմել է, որ Արցախի պաշտպանութեան բանակը կրակ է վարում «Դժոխքի կիրճ» մտած եւ Շուշիի ուղղութեամբ շարժւող խմբերի ուղղութեամբ:
«Ալիեւի եւ պաշտօնական Բաքւի՝ քաղաքի գրաւման մասին յայտարարութիւնները չեն համապատասխանում իրականութեանը: Քաղաքում շարունակում է գտնւել Արցախի ՊԲ-ն: Այո՛, ծայրամասերում մարտեր են ընթանում: Այո՛, այդ նոյն «Դժոխքի կիրճով» փորձում են ներս բերել ե՛ւ ջիփեր՝ յաւելեալ ուժով, ե՛ւ միգուցէ նաեւ ինչ-որ տեխնիկա, որպէսզի Ադրբեջանի ԶՈՒ գրոհն աւելի հեշտ ընթացք ունենայ ու Շուշիի շուրջ կուտակւած մարդկային ուժերը քաղաք մտնեն, սակայն տղաներն այնտեղ պաշտպանութիւնը պահում են շուրջօրեայ ռեժիմով եւ կարելի է ասել, որ իւրաքանչիւր րոպէ յետ են մղում յարձակումները»,- ասել է Պեգովը:
Նա յաւելել է, որ «Ալիեւի՝ Շուշիի գրաւման նպատակով մարտի դաշտ գցած բոլոր խմբերը յայտնաբերւած են Արցախի հետախուզութեան կողմից, եւ նրանց կոորդինատները փոխանցւում են հրետանաւորներին, որոնք թնդանօթներով հարւածում են այդ հատւածերին ու Դ-20 թնդանօթներով նրանց մաղում «Դժոխքի կիրճում»»: