Գործարար Վահրամ Միրաքեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․
«alikonline.ir» - Գործարար Վահրամ Միրաքեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․
«Եկէք ֆիքսենք մի քանի բան.
- ԼՂԻՄ-ի նախկին տարածքների, ասենք Շահումեանի մասին խօսք չկայ համաձայնագրում:
- Թալիշի, Հադրութի, Մատաղիսի մասին բան չկայ:
- Ոնց հասկանում ենք, թուրքական բանակն էլ մնումա Արցախում, ռուսականի հետ:
- Մեղրիով Նախիջեւանը կապւում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաեւ հարաւից:
- Ռուսական խաղաղապահները մնում են 5 տարի, եւ աւտոմատ աւելանում է ժամկէտը, եթէ 5 տարուց կողմերից մէկը դուրս չի գալիս պայմանագրից: 5 տարուց Ադրբեջանը, որպէս կողմ կարայ դուրս հահամաձայնագրից ու ռուսները հեռանան կամ 10 տարուց, իսկ ԼՂԻՄ-ը ու ՀՀ-ն մնայ շրջափակւած:
- Ոչ մի խօսք չկայ Արցախի կարգավիճակի մասին:
Կարծում եմ, մեր բանակի իրավիճակը համարժէք չէ դիւանագիտական կապիտուլացիային: Դիւանագիտական պարտութիւնը շատ աւելի ծանր է, քան ռազմականը:
Ռազմավարական տեսանկիւնից թուրքական աշխարհն ահռելի յաջողութեան հասաւ, միաւորւեցին, Հայաստանի վրայով, առանց ռազմական յաջողութեան նւէր ստացաւ Արցախի կէսը` Քարվաճառ, Աղդամ, Քաշաթաղ եւ…:
Աստւած մեզ խոհեմութիւն տայ, դեռ երկար պայքար ունենք: Մեզ պէտքա շտապ ամրանալ, հզօրանալ»: