Հա

Քաղաքական

10/11/2020 - 13:20

«Հրաժարւում եմ «Արցախի հերոս» կոչումից, դադարեցնում եմ Արցախի ԱԽ քարտուղարի իմ լիազօրութիւնները». Սամուէլ Բաբայեան

Յարգելի' հայրենակիցներ, Արցախը հայոց պետականութեան կենտրոնն է, հայկականութեան խորհրդանիշը եւ մենք պարտաւոր էինք պահել հայի արժանապատւութիւնը։ 

«alikonline.ir» - Յարգելի' հայրենակիցներ, Արցախը հայոց պետականութեան կենտրոնն է, հայկականութեան խորհրդանիշը եւ մենք պարտաւոր էինք պահել հայի արժանապատւութիւնը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի անվտանգութեան քարտուղար Սամուէլ Բաբայեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Այս գիտակցութեամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան բոլոր փուլերում, յանուն հողի եւ այդ հողում արժանապատիւ ապրելու իրաւունքի զոհել հազարաւոր կեանքեր, կրել զրկանքներ։

Այսօր, երբ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ղեկավարները միանձնեայ դաւադիր որոշմամբ եւ գրչի մէկ հարւածով կասկածի տակ են դրել հայկականութեան գոյութիւնը, մեր փոխարէն որոշել մեր լինել-չլինելը եւ ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրւած իրողութիւնների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազօրել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնութեան, առանց նրա կողմից ընտրւած մարմինների հետ խորհրդակցելու յանձնել մեզ։

Ի պատասխան եւ ի բողոքումն այս յանցաւոր գործողութիւնների՝ յայտարարում եմ, որ

- հրաժարւում եմ «Արցախի հերոս» բարձրագոյն կոչումից,

- դադարեցնում եմ իմ՝ որպէս Արցախի Հանրապետութեան անվտանգութեան խորհրդի քարտուղարի լիազօրութիւնները»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։