17 կուսակցութիւնների խորհուրդը յայտարարութեամբ է հանդէս եկել, որը ներկայացնում ենք ստորեւ
17 կուսակցութիւնների խորհուրդը յայտարարութեամբ է հանդէս եկել, որը ներկայացնում ենք ստորեւ:
ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ցաւօք, երէկ գրւեց մեր պատմութեան ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արեամբ հող ու պետականութիւն պաշտպանող զինւորի եւ բոլորիս թիկունքում ազգադաւ համաձայնագիր է ստորագրւել: Այս պահին խիստ անհրաժեշտութիւն են մեր հաւաքական միասնականութիւնը, ներքին խժդժութիւնների եւ սադրանքների բացառումը:
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատութեան հրապարակում հրաւիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կը ներկայացնենք ստեղծւած իրավիճակից ելքը:
17 կուսակցութիւնների խորհուրդ