Հա

Քաղաքական

10/11/2020 - 18:10

«Գոբլի պլանն» իրականացաւ, սակայն մեզ համար առաւել խայտառակ ձեւով

1992 թ. յունւարին ԽՍՀՄ ազգութիւնների հարցերով ամերիկացի փորձագէտ եւ ԱՄՆ պետդեպարտամենտում ԽՍՀՄ ազգային խնդիրների եւ Բալթիկայի գործերով յատուկ խորհրդական Փօլ Գոբլը ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսի համար, ով ցանկանում էր այցելել Հարաւային կովկաս, պատրաստել էր Արցախեան հակամարտութեանը նւիրւած զեկոյց։ 

«alikonline.ir» - 1992 թ. յունւարին ԽՍՀՄ ազգութիւնների հարցերով ամերիկացի փորձագէտ եւ ԱՄՆ պետդեպարտամենտում ԽՍՀՄ ազգային խնդիրների եւ Բալթիկայի գործերով յատուկ խորհրդական Փօլ Գոբլը ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսի համար, ով ցանկանում էր այցելել Հարաւային կովկաս, պատրաստել էր Արցախեան հակամարտութեանը նւիրւած զեկոյց։ Գրում է Yerkir.am-ը:

Այդ զեկոյցում Գոբլը ներկայացրել էր հակամարտութեան պատմութիւնը եւ նշել այն լուծելու տարբերակները։

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու երեք տարբերակ կայ. վռնդել կամ սպանել այնտեղ գտնւող բոլոր հայերին, օգտագործել արտաքին ուժերը երկու կողմերին իրարից հեռու պահելու համար, ԼՂԻՄ–ը յանձնել հայերին։ Առաջինը բարոյապէս անհնարին էր, երկրորդը հաւանաբար անհնարին էր ֆիզիկապէս, իսկ երրորդը քաղաքականապէս, քանզի Ադրբեջանը կը թողնւէր պարտւողի կարգավիճակում եւ տարածքային, եւ դէպի Բաքու ջրամատակարարման առումով։

Հետեւաբար երկու կողմերը պէտք է քննարկեն տարածքային փոխանակութեան հաւանականութիւնը, որոնցից են. Հայաստանին տալ ԼՂԻՄ–ը՝ դրան կապող տարածքով, որտեղով անցնում է դէպի Բաքու ջրային ռեսուրսները, իսկ ադրբեջանաբնակն տարածնքերը թողնւէին Ադրբեջանի ձեռքերում։ Նաեւ հայկական վերահսկողութեան տարածքի տրամադրումը Ադրբեջանը Նախիջեւանին կապելու համար։

Երկու կողմերն էլ դժւարութիւններ ունեցան այս հարցում, Հայաստանը կը կորցնէր Իրանի հետ սահմանը, իսկ Ադրբեջանը կը կորցնէր այն, ինչ յայտարարում էր, որ երբեք տեղի չի ունենայ», – գրում է Գոբլը։

Այդ տարբերակը դուր էր եկել պետքարտուղարին եւ անգամ հնչեցւեց Ստեփանակերտում Վենսի կողմից։ Դրանից յետոյ Գոբլի պլանը սկսեց պարբերաբար շրջանառվել։ «Իմ նպատակը կողմերին դրդելն էր մտածել աւելի լայն, քան նրանք կարող էին»,- գրում է ամերիկացի փորձագէտը։

Գոբլի պլանի հիմնական գաղափարը տարածքների փոխանակութեամբ խնդրի հանգուցալուծումն էր։ Այդ ժամանակ, ինչպէս հետագայում խոստովանել է Գոբլը, թոյլ էր տւել մեծ սխալ՝ թերագնահետելով Հայաստան–Իրան սահմանի նշանակութիւնը, քանզի այդ ժամանակ այդ սահմանով առեւտուր քիչ էր կատարւում եւ Գոբլը յոյս ունէր, որ հայերը կը գնան նման զոհողութեան։

Գոբլի պլանը հետագայում աւելի մանրամասն համակարգւեց եւ անգամ դարձաւ 2001 թ. Քի Վեսթում Ռոբերտ Քոչարեանի եւ Հէյդար Ալիեւի միջեւ Արցախեան հակամարտութեան բանակցութիւնների գլխաւոր առանցք։

Այսպէս, ըստ այդ ծրագրի, Հայաստանը, որը վերահսկում էր ԼՂ–ի ազատագրբած 7 շրջանները, պէտք է զօրքերը դուրս բերեր այնտեղից, ստանար Լաչինի շրջանից որոշ հատւած՝ Լեռնայի Ղարաբաղի հետ միանալու համար եւ ըստ տարածւած տեղեկութիւնների՝ նաեւ հասնէր Արցախի վերաբերեալ յստակ կարգավիճակի։ Դրա դիմաց Հայաստանն իր սահմանով ապահովում էր Ադրբեջանի կապը Նախիջեւանի հետ՝ Մեղրիի տարածքով։

Նշւում է, որ երկու կողմերն էլ համաձայնութեան էին եկել այս հարցի շուրջ, սակայն Հէյդար Ալիեւը, վերադառնալով Ադրբեջան, հրաժարւում է այդ ծրագիրն իրագործելուց։

Տասնամեակներ Գոբլի ծրագիրը հայերի համար հանդիսացել է պարտւողական, քանզի հարկադրաբար զօրքերը պէտք է դուրս բերւէր Արցախի ազատագրւած 7 շրջաններից։ Իսկ այսօր Հայաստանն արդէն կանգնել է էլ աւել աղէտալի իրավիճակում, որն աւէլի վատն է, քան Գոբլի պլանը։

Հայաստանը, շնորհիւ ապաշնորհ իշխանութիւնների անհետեւողական եւ պարտւողական քաղաքականութեան, արդէն ստիպւած է զօրքերը դուրս բերել ոչ միայն 7 շրջաններից, այլեւ կորցրել է Արցախի Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը եւ այլ տարածքներ, Արցախն այդպէս էլ չստացաւ կարգավիճակ, ադրբեջանական «փախստականների» խաժամուժը, ըստ ծրագրի, պէտք է «վերադառնայ» հայկական հողեր, ինչպէս նաեւ Մեղրիի հատւածով ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։