Հա

Քաղաքական

11/11/2020 - 08:05

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպել է Արմէն Ռուստամեանի եւ Արծւիկ Մինասեանի հետ

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցութիւնների շրջանակում Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի անդամ Արմէն Ռուստամեանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանի հետ:

«alikonline.ir» - Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցութիւնների շրջանակում Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի անդամ Արմէն Ռուստամեանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծւիկ Մինասեանի հետ: Այս մասին Yerkir.am-ին յայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծւած ներկայ իրավիճակին, մասնաւորապէս՝ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած յայտարարութեանն ու դրա դրոյթներին:

Հիմնական պատասխանատու համարելով գործող իշխանութիւններին՝ ՀՅԴ ներկայացուցիչներն իրենց անհանգստութիւնն ու մտահոգութիւնն են արտայայտել առկայ ռիսկերի վերաբերեալ, ներկայացրել ստեղծւած իրավիճակի յաղթահարման իրենց տեսլականը:

Ընդգծւել է, որ ղարաբաղեան հակամարտութեան՝ որպէս համազգային նշանակութեան հարցի կարգաւորման շուրջ պէտք է լինի համազգային կոնսենսուս։

ՀՀ նախագահ Սարգսեանը ընդգծել է երկրի կայունութեան պահպանման, հասարակական համերաշխութեան եւ միասնականութեան կարեւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։