Print this page
11/11/2020 - 10:10

«Մեր պատմութեան ամենաամօթալի էջերից մէկն ունի մէկ անուն՝ դաւաճանութիւն». Գագիկ Ծառուկեան

Մեր պատմութեան ամենաամօթալի էջերից մէկն ունի մէկ անուն՝ դաւաճանութիւն, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը:

«alikonline.ir» - Մեր պատմութեան ամենաամօթալի էջերից մէկն ունի մէկ անուն՝ դաւաճանութիւն, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը:

«Մեր պատմութեան ամենաամօթալի օրերից մէկն է, որ 30 տարիների ընթացքում ձեռքբերւածը, այդքան թափւած արիւնը, կարելի է ժողովրդի հետեւից ստորագրել եւ յանձնել՝ որեւիցէ մէկին տեղեակ չպահելով, չքննարկելով: Բոլորս էլ յիշում ենք, որ 2 տարի առաջ ասում էի՝ն ցանկացած հարց հրապարակում պէտք է քննարկւի, տեղեակ պահւի, որեւիցէ սանտիմետր հող տւող չի կարող լինի, նա ազգի դաւաճան է, նա պէտք է կախւի հրապարակում: Այդ ամէնից ելնելով, որ պատերազմը սկսւել է սեպտեմբերի 27-ին, ու որ կարելի էր 28-ին, 29-ին կանգնեցնել պատերազմը եւ այդ գրած, պայմանաւորւած նամակը, որ եղել է իր մօտ, ու սպասել մինչեւ Շուշին էլ յանձնեն ու նոր գան ստորագրեն: Ես ուզում եմ հասկանալ` ոնց կարելի է դա պարզաբանել, ո՞նց կարելի է հաշւետու լինել ժողովրդի առաջ, դա դաւաճանութիւն է, ուրիշ կերպ չի կարող լինել: 28-ին զանգել են ՌԴ-ից, որ պատրաստ են գալու մեր գործընկերները, պատրաստ են խաղաղապահ զօրքեր բերել, Մելքումեանին են տեղեակ պահել: Ու Շուշին էլ յանձնելուց յետոյ թաքուն ստորագրում են, չեմ հասկանում` դրա պատասխանը ո՞նց են տալու ժողովրդին, ամբողջ հայ ազգին, զոհւածներին, կորածներին, վիրաւորներին, անտուն մարդկանց, որ 100 հազար մարդ Արցախից եկել է Հայաստան»,- ասել է Ծառուկեանը:

Աւելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը եւ Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանաւորւածութիւն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտնել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղեան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին յայտարարութիւն է ստորագրել:

«Յայտարարութեան տեքստը, որ արդէն հրապարակւել է, անասելի ցաւօտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրութեան խորը վերլուծութեան եւ այդ իրադրութեանը ամենալաւը տիրապետող մարդկանց գնահատականի արդիւնքում: Նաեւ հիմնւելով այն համոզմունքի վրայ, որ ստեղծւած իրավիճակում սա հնարաւոր ամենալաւ հանգուցալուծումն է: Այս ամէնի մասին առաջիկայ օրերին հանդէս կը գամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Յարակից լուրեր