Հա

Քաղաքական

11/11/2020 - 10:15

««Բանակցողի փոփոխութեան դէպքում հնարաւոր է փոփոխութիւն անել այս խայտառակ փաստաթղթում»․ Արթուր Վանեցեան». 168.am

Բանակցողի փոփոխութեան դէպքում հնարաւոր է փոփոխութիւն անել այս խայտառակ փաստաթղթում, «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանին տւած հարցազրոյցում յայտարարել է «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը:

«alikonline.ir» - Բանակցողի փոփոխութեան դէպքում հնարաւոր է փոփոխութիւն անել այս խայտառակ փաստաթղթում, «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանին տւած հարցազրոյցում յայտարարել է «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը: Գրում է Tert.am-ը:

«Ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի այս խայտառակ պայմանագիրը փորձենք գոնէ բարելաւել, ես համոզւած եմ, որ դա լինելու: Դրա համար կոչ եմ անում Նիկոլ Փաշինեանին, իշխող խմբակցութեան պատգամաւորներին չկառչել իշխանութիւնից, թողնել եւ հեռանալ, յանձնել իշխանութիւնը մարդկանց, ովքեր կը կարողանան այս բարդ իրավիճակում գոնէ ինչ-որ դրական արդիւնք ապահովել:

Արթուր Վանեցեանը նշել է նաեւ, թէ որն է այժմ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնային օրակարգը:

«Վարչապետի թեկնածուի հարց չենք քննարկել, օրակարգը հետեւեալն է՝ Նիկոլ Փաշինեանի եւ կառավարութեան հրաժարական, ազգային-համաձայնութեան կառավարութեան ձեւաւորում, ապա համապատասխան օրէնսդրական փոփոխութիւններից յետոյ, երբ քաղաքական բոլոր ուժերը պատրաստ կը լինեն հաւասար պայմաններում մասնակցել ընտրութիւնների, արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացում»,- նշել է Վանեցեանը:

Աւելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը եւ Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանաւորւածութիւն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտնել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղեան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին յայտարարութիւն է ստորագրել:

«Յայտարարութեան տեքստը, որ արդէն հրապարակւել է, անասելի ցաւոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրութեան խորը վերլուծութեան եւ այդ իրադրութեանը ամենալաւը տիրապետող մարդկանց գնահատականի արդիւնքում: Նաեւ հիմնւելով այն համոզմունքի վրայ, որ ստեղծւած իրավիճակում սա հնարաւոր ամենալաւ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկայ օրերին հանդէս կը գամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։