Հա

Քաղաքական

11/11/2020 - 12:10

ԱՀ ԱԺ յայտարարութիւն. ԱՀ նախագահի հրաժարականի պահանջ եւ աջակցութիւն ՀՀ 17 կուսակցութիւններին

Սիրելի հայ ժողովուրդ,

2020 թւականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետութեան հանդէպ Ադրբեջանի կողմից ձեռնարկւած հերթական լայնամասշտաբ պատերազմը, որ ծաւալւել է Թուրքիայի եւ ահաբեկչական խմբաւորումների հետ կապւած այլ պետութիւնների եւ շրջանակների բացայայտ ու ակտիւ մասնակցութեամբ՝ վերջին մի քանի օրերին ձեռք է բերել դրամատիկ զարգացումների ընթացք: Արցախի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ողջ երկայնքով, 45 օր շարունակ ընթանում են ծանր մարտեր:

Սիրելի հայ ժողովուրդ,

2020 թւականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետութեան հանդէպ Ադրբեջանի կողմից ձեռնարկւած հերթական լայնամասշտաբ պատերազմը, որ ծաւալւել է Թուրքիայի եւ ահաբեկչական խմբաւորումների հետ կապւած այլ պետութիւնների եւ շրջանակների բացայայտ ու ակտիւ մասնակցութեամբ՝ վերջին մի քանի օրերին ձեռք է բերել դրամատիկ զարգացումների ընթացք: Արցախի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ողջ երկայնքով, 45 օր շարունակ ընթանում են ծանր մարտեր:

Ցաւօք, Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան գործող քաղաքական իշխանութիւնները, որ հիմնական պատասխանատուն եւ երաշխաւորն են մեր ժողովրդի անվտանգութեան եւ պաշտպանւածութեան, ճգնաժամային իրավիճակում ունակ չեղան համախմբելու համազգային ներուժը եւ չկարողացան լիարժէք օգտագործել քաղաքական ու դիւանագիտական այն հնարաւորութիւնները, որոնք կարող էին նւազեցնել, կամ կանխել վերահաս աղէտը:

Երէկ գիշերը մամուլում հրապարակւած եռակողմ յայտարարութեան դրոյթները լրջօրէն վտանգում են Արցախի Հանրապետութեան պետական անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքները:

 

Ելնելով ներկայիս օրհասական վիճակի թելադրանքից՝ առաջարկում եւ պահանջում ենք.

- Հայաստանի Հանրապետութեան քաղաքական իշխանութիւնից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանութիւնը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրայ բարդելու փոխարէն, անյապաղ դադարեցնել ժողովրդի միասնականութիւնը խաթարող ցանկացած գործողութիւն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից:

- Արցախի Հանրապետութեան նախագահի հրաժարականը, որին պէտք է հետեւի ճգնաժամային կառավարման արդիւնաւէտ եւ համարժէք մարմինների ստեղծումը. դրանք պէտք է ունենան համապատասխան իրաւասութիւններ համախմբելու համազգային ներուժը եւ ընդունելու ստեղծւած իրավիճակից արժանապատւօրէն դուրս գալու որոշումներ:

- Մեր աջակցութիւն ենք յայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանդէս եկած Հայաստանի Հանրապետութեան 17 քաղաքական ուժերին՝ համարելով, որ այդ գործընթացը կարող է նոր հնարաւորութիւնների սկիզբ դառնալ:

 

Սիրելի քոյրեր եւ եղբայրներ

Խոնարհւելով այս օրերին հայրենիքի պաշտպանութեան համար հերոսաբար զոհւածների յիշատակի առջեւ եւ կիսելով նրանց հարազատների խորը վիշտը, շուտափոյթ ապաքինում մաղթելով բոլոր վիրաւորներին, բարձր գնահատելով պատերազմական իրավիճակում Հայոց բանակի, կամաւորականների եւ աշխարհազօրայինների անձնուրաց նւիրումը հայրենիքի պաշտպանութեան գործին՝ կոչ ենք անում հայկական երկու հանրապետութիւնների բոլոր քաղաքացիներին եւ աշխարհասփիւռ հայութեանը չյուսահատւել եւ հայրենիքի պաշտպանութեան գործը դարձնել օրւայ գլխավոր հրամայականը:

 

Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի՝

«Արցախի ժողովրդավարական կուսակցուիւն» խմբակցութիւն

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն

«Արցախի Արդարություն կուսակցութիւն» խմբակցութիւն

«Միասնական Հայրենիք» խմբակցութիւն

ք. Ստեփանակերտ

10 նոյեմբերի 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։