Հա

Քաղաքական

11/11/2020 - 13:20

«Այսօր ընտրութիւնը հետեւեալն է. կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ». Կարէն Վրթանէսեան

Համաձայն Նիկոլ Վովայի Փաշինեանի ստորագրած փաստաթղթի ընդամենը 4 օրից (կիրակի օրը) ադրբեջանցի բաշիբոզուկներն առանց որեւէ կրակոցի կը մտնեն Քարվաճառ, կը մտնեն Դադիվանք, կը վերցնեն մեր կառուցած ՀԷԿ-երը, մեր կառուցած ճանապարհները, տները, դպրոցները։ 

«alikonline.ir» - Համաձայն Նիկոլ Վովայի Փաշինեանի ստորագրած փաստաթղթի ընդամենը 4 օրից (կիրակի օրը) ադրբեջանցի բաշիբոզուկներն առանց որեւէ կրակոցի կը մտնեն Քարվաճառ, կը մտնեն Դադիվանք, կը վերցնեն մեր կառուցած ՀԷԿ-երը, մեր կառուցած ճանապարհները, տները, դպրոցները։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է Razminfo կայքի խմբագիր Կարէն Վրթանէսեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Առանց մէկ կրակոցի կանցնեն Մռաւի անառիկ լեռներով, որոնք պահել ենք 26 տարի։

Փաշինեանը խաբելով զաւթեց իշխանութիւնը, խաբելով ու պետական համակարգը քանդելով պահեց իշխանութիւնը, խաբելով քայքայեց Հայաստանի պաշտպանունակութիւնը, խաբելով (ու բոլորից թաքուն) Արցախը յանձնելու թուղթ ստորագրեց, հիմա էլ փորձում է խաբելով եւ արիւնով պահել իշխանուիւնը, որպէսզի որեւէ բան չխանգարի իր ստորագրած խայտառակ կապիտուլիացիան իրականութիւն դարձնել։

Նոյնիսկ եթէ Փաշինեանը որեւէ մեղք չունենար այս ամէնում, ապա այդպիսի թուղթ ստորագրելուց յետոյ պէտք է գլխիկոր հեռանար։

Վերջին 3 օրը երկրի ղեկավարը ՓԱԽԱԾ է։ Վախենում է իր աշխատավայր գնալ։ Ասում են՝ ռազմական դրութիւն է, բայց փաստօրէն ռազմական դրութեան պայմաններում երկրի ղեկավարը ԴԱՍԱԼՔԵԼ է։

Դասալքել է ու փորձում է «հներ ու նորեր» կեղծ թեզով Հայաստանն էլ քանդել։ Յայտնի ֆիլմի «խելագար թագաւորի» պէս պատրաստ է պայթացնել երկիրը, միայն թէ ինքն ու իր ազգականները, մերձաւորները շարունակեն «պարգեւավճարներ» ստանել։

Այո, մի ապշէք, նոյնիսկ այս օրերին Ղարաբաղը յանձնող թիմը պարգեւավճարներ է ստանում!!!

Այսօր ընտրութիւնը հետեւեալն է. կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ։

Այսօր Նիկոլին պաշտպանողը պաշտպանում է պետական յանցագործի, դաւաճանի, պաշտպանում է հազարաւոր կեանքեր խլած մարդասպանի, Հայաստանի ինքնիշխանութիւնը զրոյացնող ստահակի։

Այսօր Նիկոլի հեռացում պահանջողը՝ անկախ իր քաղաքական համակրանքներից ու հակակրանքներից, անկախ իր ճաշակներից, պաշտպանում է Հայաստանի ապագայ ունենալու իրաւունքը, մեր երեխաների Հայաստանում ապրելու իրաւունքը։

Մեր պատմութեան մէջ նիկոլներ շատ են եղել, բայց եղել են նաեւ հայրենասէրներ, որոնք չնայած ամէն ինչի երկիրը ամէն գնով պահել են։

Այսօր Հայաստանի 28 տարւայ ամենակարեւոր ընտրութեան օրն է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։