Հա

Քաղաքական

11/11/2020 - 13:00

«Ճգնաժամի հանգուցալուծումը պէտք է լինի գործող իշխանութեան հրաժարականի, եւ այնպիսի իշխանութեան ձեւաւորմամբ, որն ընդունակ կը լինի վերաբանակցել ստորացուցիչ համաձայնութեան պայմանները». Ա. Չալաբեան

«Երէկ մեր երկիրը արթնացաւ նոր, խիստ ցաւալի իրողութեան մէջ։ 26 տարի առաջ յաղթած, այս տարիներին յաղթանակի հպարտութեամբ ապրած մեր ժողովուրդը գիտակցեց, որ ռազմի դաշտում այս անգամ պարտութիւն է կրել, եւ իրեն հաշտութեան ստորացուցիչ պայմաններ են պարտադրւել»։ Այս մասին գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը: 

«alikonline.ir» - «Երէկ մեր երկիրը արթնացաւ նոր, խիստ ցաւալի իրողութեան մէջ։ 26 տարի առաջ յաղթած, այս տարիներին յաղթանակի հպարտութեամբ ապրած մեր ժողովուրդը գիտակցեց, որ ռազմի դաշտում այս անգամ պարտութիւն է կրել, եւ իրեն հաշտութեան ստորացուցիչ պայմաններ են պարտադրւել»։ Այս մասին գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը: Գրում է Tert.am-ը:

Նա մասնաւորապէս նշել է.

«Ապագայում դեռ բազմաթիւ անդրադարձներ կը լինեն, թէ ինչու մենք հասանք այս ծանր հանգրւանին, եւ ինչու մեր հերոսաբար կռւող բանակը ի վերջոյ ընկրկեց թշնամական կոալիցիայի հարւածների առաջ։ Հիմա սակայն, կարեւոր է ոչ թէ մեղաւորների եւ անմեղների փնտրտուքը եւ նրանց միջեւ հաշիւների մաքրումը, այլ ստեղծւած իրավիճակից լուծումների որոնումը՝ մեր կորուստները նւազեցնելու ակնկալիքով»։

Չալաբեանը նաեւ նշել է, որ այսօր առաջնային խնդիր է դարձել նրա մարտական կարողութիւնների վերականգնումը եւ արագացւած արդիականացումը, մանաւանդ, որ պատերազմը կարող է վերսկսւել իւրաքանչիւր պահի։ Գործընկերներիս հետ խորհրդակցելով, որոշում է ընդունել առաջիկայում այդ գործին նւիրել հիմնական ժամանակը եւ ռեսուրսները, կենտրոնանալով մի շարք կարեւոր անվտանգային ծրագրերի վրայ։

«Նոյն այս նպատակով ես նաեւ որոշում եմ ընդունել՝ առժամանակ կասեցնել իմ քաղաքական գործունէութիւնը։ Լինելով «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիրներից եւ առաջնորդներից մէկը, եւս այժմ դուրս եմ գալիս նրա ղեկավար Խորհրդի կազմից, պատւիրակելով իմ ձայնը գործընկերներիս՝ այն ակնկալիքով, որ նրանք խոհեմօրէն եւ խորը պատասխանատւութեամբ կառաջնորդեն մեր կուսակցութիւնը։

Դրանով հանդերձ, ես համարում եմ, որ Հայաստանում առկայ ներքաղաքական խորը ճգնաժամի հանգուցալուծումը պէտք է լինի գործող իշխանութեան հրաժարականի, եւ օրինական ու անցնում գործընթացի միջոցով այնպիսի ազգային համաձայնութեան իշխանութեան ձեւաւորմամբ, որն ընդունակ կը լինի Հայաստանը դուրս բերել միջազգային մեկուսացումից, վերաբանակցել մեզ պարտադրւած ստորացուցիչ համաձայնութեան պայմանները, եւ ապագայի յոյս տալ պատերազմի ողջ ցաւը վերապրած մեր ժողովրդին։ Եթէ տեղի ունենայ այդպիսի յուսադրող գործընթաց, ես պատրաստ կը լինեմ դրան բերել իմ աջակցութիւնը՝ որպէս անհատ, չյաւակնելով այս փուլում որեւէ անմիջական քաղաքական դերակատարութեան։ Երբ մեր երկիրը կը հասնի արժանապատիւ խաղաղ հանգրւանի, եւ արտաքին վտանգը կը նւազի, ես եւս պատրաստ կը լինեմ վերանայել այս որոշումս, եւ վերադառնալ քաղաքական գործունէութեան։

Մենք ապրում ենք աննախադէպ ծանր ժամանակներ, եւ պէտք է իւրաքանչիւրս գիտակցենք տեղի ունեցածում սեփական պատասխանատւութեան չափը, խոնարհաբար կրենք մեր խաչը, ամոքենք վէրքերը, դասեր առնենք, եւ ուժ գտնենք՝ գնալու առաջ։ Խորին շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ վստահել են ինձ, եւ հայցում եմ ձեր յետագայ վստահութիւնը՝ աշխատելու ի բարօրութիւն մեր երկրի եւ ազգի։ Աստւած բոլորիս պահապան եւ դատաւոր»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։