Հա

Քաղաքական

11/11/2020 - 14:50

«ԱԱԾ-ին կոչ եմ անում փնտրել Նիկոլ Փաշինեանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է պախկւած»․ Իշխան Սաղաթելեան

Սա ազգային ազատագրական պայքար է. ըստ Yerkir.am-ի՝ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Ազատութեան հրապարակում 17 կուսակցութիւնների հրաւիրած հանրահաւաքի ժամանակ։

«alikonline.ir» - Սա ազգային ազատագրական պայքար է. ըստ Yerkir.am-ի՝ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Ազատութեան հրապարակում 17 կուսակցութիւնների հրաւիրած հանրահաւաքի ժամանակ։

«Ազգային անվտանգութեան ծառայութեանը կոչ եմ անում փնտրել Նիկոլ Փաշինեանին՝ ո՞ր երկրի դեսպանատանն է պախկւած, ո՞ր պադւալում է պախկւած»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ այս պահին ձեւաւորւում է Ազգային փրկութեան կոմիտէ։

«Յարգելի՛ հայրենակիցներ, մենք զիջելու հայրենիք չունենք»,- ասաց նա՝ նշելով, որ սա իշխանութեան համար, կուսակցական պայքար չէ։

«Դաւաճան Նիկոլը պէտք է հեռանայ»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

«Նիկո՛լ, դաւաճան», «Նիկո՛լ, հեռացիր»՝ վանկարկեցին ցուցարարները։

Ակցիայի մասնակիցների խումբը ճեղքելով՝ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել հարթակի վրայ գտնւող առաջնորդներին։

Աւելի վաղ հաղորդել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի խօսքը, որում նշւում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի եւ Հայաստանի փրկութեան համար։

Աւելի վաղ գրել էինք Իշխան Սաղաթելեանի յայտարարութեան մասին, որ Նիկոլը հէնց այսօր պէտք է հեռանայ։

Նաեւ յայտնել էինք Իշխան Սաղաթելեանի յայտարարութեան մասին, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին զօրքերը, ո՛չ էլ ԱԱԾ-ն այս երկիրը զիջած ղեկավարին չեն հետեւելու։

Նշենք, որ, զուգահեռաբար, բերման են ենթարկւում ՀՅԴ եւ միւս կուսակցութիւնների անդամ ցուցարարները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։