Հա

Քաղաքական

12/11/2020 - 10:10

«Դասալի՛ք տականքներ, ես տեսել եմ՝ ինչպէս էին կեանքը յանուն Արցախի զոհում զինւորներն ու կամաւորականները». Նայիրի Յոխիկեան

Միջէթնիկ հակամարտութիւնների փորձագէտ Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է. 

«alikonline.ir» - Միջէթնիկ հակամարտութիւնների փորձագէտ Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է.

«Ինչո՞ւ բանակը չէր համալրւում կամաւորներով․2020թ․ սեպտեմբերի 27-ի առաւօտեան մտել եմ տարածքային զինկոմիսարիատ ու ներկայացել, գրանցւել։ Պատերազմի սանձազերծումից ընդամենը 3 ժամ յետոյ միայն մէկ զինկոմիսարիատում ես արդէն 144-րդ կամաւորագրւածն էի։ Ոչ ոքի չկանչեցին։ Հոկտեմբերի սկզբին գրեթէ բոլոր ընկերներս անընդհատ կապ են հաստատել իրենց զինկոմիսարիատների պատասխանատուների հետ։ Հնչել է պատասխան՝ կը կանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։

Հոկտեմբերի 7-ին վերջապէս մեկնեցինք Արցախ՝ այնտեղի կանչով։ 20 օր յետոյ վերադարձանք։ Օրեր անց կրկին դիմեցինք զինկոմիսարիատ, բազմաթիւ պատճառաբանութիւններով կրկին հնչեց պատասխան՝ կը կանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։

Փոխարէնն ստեղծեցին կանանց ջոկատներ, ժամանակ ու ռեսուրսներ ծախսեցին կանանց մարզելու եւ դա լայնօրէն պրոպագանդելու համար։ Մինչդեռ հազարաւոր կամաւորականները ջարդում էին զինկոմիսարիատների դռները՝ լսելով պատասխան՝ կը կանչենք։ Ոչ ոքի չկանչեցին։

Ես տեսել եմ՝ ինչպէս է կռւել բանակը, տեսել եմ՝ ինչպէս է ժողովուրդը կամաւորագրւել, ինչպէս են Սփիւռքից հարիւրաւոր խանդավառ տղաներ եկել Հայաստան՝ կռւելու, բայց մնացել անարձագանք։ Նաեւ տեսել եմ, թէ ինչ ոգի կար Արցախում։

Դասալի՛ք տականքներ, ես տեսել եմ՝ ինչպէս էին կեանքը յանուն Արցախի զոհում զինւորներն ու կամաւորականները, ինչպէս էին շնչում Արցախով։

Մի՛ բարդէք ձեր ապիկարութիւնը ժողովրդի վրայ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։