Հա

Քաղաքական

12/11/2020 - 11:50

«Տեռորը եւ բռնաճնշումը, որը երէկ տեսանք, խօսում է միայն հող յանձնող դաւաճանի՝ երկար կառավարելու ցանկութեան մասին». Ռուբէն Մելիքեան

Երէկւայ ձերբակալումները նշանակում է, որ այն հող յանձնող դաւաճանը, որը անպատկերացնելի մաշստաբների ազգային աղէտի հասցրեց մեր պետութիւնը, իր իշխանութիւնը երկար պահելու համար պատրաստ է ամէն ինչի: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Իրաւական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբէն Մելիքեանը` խօսելով երէկ հանրահաւաքի ժամանակ տեղի ունեցած ձերբակալումներին եւ ուժի կիրառումներին:

«alikonline.ir» - Երէկւայ ձերբակալումները նշանակում է, որ այն հող յանձնող դաւաճանը, որը անպատկերացնելի մաշստաբների ազգային աղէտի հասցրեց մեր պետութիւնը, իր իշխանութիւնը երկար պահելու համար պատրաստ է ամէն ինչի: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Իրաւական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբէն Մելիքեանը` խօսելով երէկ հանրահաւաքի ժամանակ տեղի ունեցած ձերբակալումներին եւ ուժի կիրառումներին:

«Այն տերոռը եւ բռնաճնշումը, որը երէկ տեսանք, խօսում է միայն այս երկրի ղեկավարի՝ երկար կառավարելու ցանկութեան մասին: Նա հայ ժողովրդի 5000-ամեայ պատմութեան ամենաամօթալի կերպարն է»,- ասաց Մելիքեանը:

Հարցին, թէ ինչի՞ մասին էր խօսում իրաւապաշտպաններին ձերբակալելը, երբ իշխող ուժն ասում է, որ իրաւական երկրում ենք ապրում, իրաւապաշտպանը պատասխանեց. «Յանուն արդարութեան՝ պէտք է նշեմ, որ ես եւ կարծում եմ՝ Աւետիք Իշխանեանը եւս, երէկ այնտեղ չէինք որպէս իրաւապաշտպան, մենք այնտեղ խաղաղ հաւաքի դիտարկում չէինք իրականացնում, ես այս անգամ հրապարակում էի որպէս հանրահաւաքի շարքային մասնակից եւ իմ պարտքն եմ համարում մասնակցել այն բոլոր վստահելի գործընթացներին, որոնց նպատակն է՝ հող յանձնող դաւաճանին խաղաղ եւ անցնցում իշխանութիւնից հեռացնել»:

Հայաստանում իրաւական պետութիւն հասկացութիւնն, ըստ Մելիքեանի՝ խախտւեց այն ժամանակ, երբ իշխանութեան եկաւ Նիկոլ Փաշինեանը, որի դէմ շատերը պայքարեցին եւ հիմնականում, յաջողութեան չհասան, քանի որ նրա խօսքով՝ իշխանութիւնը գործում էր մարդկանց յիմարեցնելու սկզբունքով:

«Զարմանալին այն է, որ հող վաճառող դաւաճանը բռնապետ էր համարում ՀՀ-ի նախորդ ղեկավարներին. հիմա կարող ենք դիտարկել, թէ ով էր բռնապետ, ով՝ ոչ: Եւ այսօր փաստօրէն, ամբողջ ընդդիմադիր վերնախաւին շինծու, աբսուրդային մեղադրանքներով ձերբակալում է. ո՞վ է նման բան տեսել: Ամէն դէպքում, ես վստահ եմ, որ մեր իրաւապահ համակարգում, հասարակութեան մէջ կան արժանապատիւ մարդիկ, որոնք թոյլ չեն տայ այս բռնաճնշումների ալիքի սաստկացումը»,- ընդգծեց նա:

Խօսելով հանրահաւաքի նպատակի մասին՝ վերջինս շեշտեց, որ այն յաջողութիւնների հասաւ, քանի որ հասարակութիւնը՝ լսելով նրա որակմամբ՝ խայտառակ կապիտուլացիայի մասին կանգնեց ոտքի, քանի որ կատարեալ քաղաքական շրջափակման մէջ էր: «Ես կարծում եմ՝ կը լինի պահ, երբ այլ ընտրանք չի լինի, քան հեռանալը, ես յոյս ունեմ, որ դա խաղաղ է լինելու: Թշնամու առաջ ծնկած ղեկավար ղեկավար ունենալը ազգային ամօթ է, որպես ժողովուրդ՝ մենք իրաւունք չունենք նման ղեկավար ունենալու»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։