Հա

Քաղաքական

12/11/2020 - 12:00

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արծւիկ Մինասեանին, Արա Յակոբեանին ու Արսէն Բաբայեանին

12:00-ին նախատեսած ասուլիսից առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ-ից՝ Արծւիկ Մինասեանին, «Ազգային օրակարգ» կուակցութիւնից Արա Յակոբեանին եւ «Հայրենիք» կուսակցութեան անդամ Արսէն Բաբայեանին:

«alikonline.ir» - Ազգային անվտագութեան ծառայութիւնը այսօր առաւօտեան եւս բերման է ենթարկել քաղաքական գործիչների: ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեանը Tert.am-ի հետ զրոյցում ասաց, որ այսօր՝ ընդդիմադիրների նախատեսւած հանրահաւաքից առաջ բերման են ենթարկել եւս երեք քաղաքական գործչի. «12:00-ին նախատեսած ասուլիսից առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ-ից՝ Արծւիկ Մինասեանին, «Ազգային օրակարգ» կուակցութիւնից Արա Յակոբեանին եւ «Հայրենիք» կուսակցութեան անդամ Արսէն Բաբայեանին»:

Նշենք, որ այսօր ժամը 17:00-ին հարնահաւաք է նախատեսւած Ազատութեան հրապարակում, որի կազմակերպիչները ձերբակալւած են:

Ի դէպ, ձերբակալւել են նաեւ Գագիկ Ծառուկեանը` ՀՀ քրէական օրէնսգրքի 225.1-րդ յօդւածի 1-ին մասով,

Գառնիկ Իսագուլեանը` ՀՀ քրէական օրէնսգրքի 307.1-րդ յօդւածի 1-ին մասով,

Սուրէն Սուրէնեանցը` ՀՀ քրէական օրէնսգրքի 225.1-րդ յօդւածի 1-ին մասով եւ 307.1–րդ յօդւածի 1-ին մասով,

Գեղամ Մանուկեանը` ՀՀ քրէական օրէնսգրքի 225.1-րդ յօդւածի 1-ին մասով,

Դաւիթ Համբարձումեանը` ՀՀ քրէական օրէնսգրքի 225.1-րդ յօդւածի 1-ին մասով,

Արա Սահակեանը` ՀՀ քրէական օրէնսգրքի 225.1-րդ յօդւածի 1-ին մասով,

Արթուր Վանեցեանը` ՀՀ քրէական օրէնսգրքի 225.1-րդ յօդւածի 1-ին մասով եւ 307.1–րդ յօդւածի 1-ին մասով,

Էդւարդ Շարմազանովը` ՀՀ քրէական օրէնսգրքի 225.1-րդ յօդւածի 1-ին մասով,

Արթուր Ղազինեանը` ՀՀ քրէական օրէնսգրքի 307.1-րդ յօդւածի 1-ին մասով,

Իշխան Սաղաթելեանը` ՀՀ քրէական օրէնսգրքի 307.1-րդ յօդւածի 1-ին մասով նախատեսւած յանցագործութիւններ կատարելու կասկածանքով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։