Հա

Քաղաքական

12/11/2020 - 12:10

«Յայտարարում եմ Փաշինեանի, Աւինեանի տնտեսական յանցագործութիւնների՝ իմ ունեցած բազմաթիւ փաստերի մասին»․ Ճաղարեան

Ես ամբողջ պատերազմի ընթացքում, ամէն օր կոչ եմ արել, ինքս այդպէս վարւելով, օրինակ եմ ծառայել, կառավարութեան շուրջ համախմբման: 

«alikonline.ir» - Ես ամբողջ պատերազմի ընթացքում, ամէն օր կոչ եմ արել, ինքս այդպէս վարւելով, օրինակ եմ ծառայել, կառավարութեան շուրջ համախմբման: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Յակոբ Ճաղարեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Դա արել եմ ինստիտուցիոնալ պետականութեան գաղափարով առաջնորդւելով: Պետութիւնը երկու ճակատով չպայքարելու գաղափարով: Արել եմ դա, ունենալով գաղափարական բազմաթիւ անհամաձայնութիւններ իշխող վարչակարգի հետ:

Այդպէս եմ վարւել, նոյնիսկ Պատերազմի առաջին օրերին, իր գնից 4 անգամ աւելի թանկ, 2 Իլ-76 օդանաւ գնելում երկրի գրպանից մօտ 6 մլն ԱՄՆ դոլար թալանելու փաստը չհանրայնացնելով:

Ես տեղեկացրել եմ վարչապետի պաշտօնը զբաղեցնող խենթի օգնականին եւ քպ-ական մի փոխնախարարի, որ մինչեւ պատերազմի աւարտը ես կը լռեմ, որ պառակտում ու կասկած չմտցնեմ, բայց էդ թալանողները դրանից աւել ժամանակ չունեն:

Ու եթէ էդ հարցը չուղղւեց մինչեւ պատերազմի աւարտ, ապա ես դրանից անմիջապէս յետոյ դատարան եմ դիմելու: Պատերազմն աւարտւեց, աւելի ճիշտ մեր գլխին մեր ձեռով դրած խենթն աւարտեց անսպասելի եւ կործանարար ճանապարհով:

Ես այլեւս ազատ եմ իմ յայտարարութիւններում: Եւ յայտարարում եմ վարչապետի պաշտօնը զաւթած նիկոլ փաշինեանի, փոխվարչապետի պաշտօնը զբաղեցնող տիգրան աւինեանի տնտեսական յանցագործութիւնների իմ ունեցած բազմաթիւ փաստերի մասին:

Սկսւած 2019 թ. Եգիպտոսում հայ զբօսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսւած գումարի մեծ մասի թալանից, ԱՄՆ վարձու օդանաւով թռիչք պատւիրելու արժէքից, անհասկանալի թանկ արժէքով Իլ-76 օդանաւ գնելու անհասկանալի որոշումից, երբ ՀՀ-ն ունէր 3 այդպիսի օդանաւ: Իհարկէ, մի քիչ խելք հաւաքել են արդէն: Հիմա ցոյց կը տան, որ դա մասնաւոր անձինք են առել:

Բայց նոյնիսկ էս պարագայում այդ մասնաւոր անձանց պատւիրատուն պետութիւնն է: Եւ էդ մասնաւոր անձանցից շուկայական արժէքից թանկ օդանաւ վարձելը հէնց երկքայլանոց կոռուպցիոն սխեմա է: Էս դեռ տնտեսական թալանի մասով միայն: Ստեղ կայ նաեւ հակապետական գործունէութեան մեղադրանք, որը պէտքա դիտարկւի միայն հայրենիքի դաւաճանութեան յօդւածով: Բայց էս հարցին կանդրադառնամ աւելի հանգամանօրէն ու մի փոքր ուշ:

Ասեմ, որ ես ոչ ոքի շահը չեմ պաշտպանում, բացի իմ թալանւած ու թալանւող երկրի, Ու ոչ էլ էն 17 կուսակցութիւն կոչւողներից որեւէ մէկի հետ կապ ունեմ, կամ համակիր եմ: Համոզւած եմ, որ նրանց բոլորին պէտքա հէնց հիմա ձերբակալել պատերազմի ժամանակ յեղաշրջման փորձի մեղադրանքով: Որովհետեւ նրանք քայլիչի հրաժարականը պահանջել են դեռեւս վերջինի կողմից խայտառակութիւնը չլափած ժամանակ: Ես հանդէս եմ գալիս միայն եւ միայն իմ` դեռեւս գոյութիւն ունեցող երկրի ոչ հպարտ, անպատւած ու ստորացւած քաղաքացու անունից: Եւ ամէն բան կանեմ, կեանքս կը դնեմ, ոնց որ մինչեւ հիմա եմ արել, որ թոռներս գոնէ անարգւած չլինեն: Որ էս երկրից մի ցենտ անգամ, մի լումա թալանած ցանկացած սրիկա յայտնւի բանտում: Եւ այսպէս` Գանձագողութիւն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։