Հա

Քաղաքական

12/11/2020 - 13:00

Սթափութեամբ կայացւելիք վճռի ժամանակը

Գրում եմ փորձելով առաջնորդւել տրամաբանութեամբ եւ առանց յոյզերի, հետեւաբար խուսափելով անձի դէմ որակումներից: Չգիտեմ հասկացաւ, ընկալեց արդեօք Նիկոլ Փաշինեանը այն ահաւոր ու ցնցող ազդեցութիւնը, որ ունեցաւ ստորագրւած յայտարարութիւնը հայ ժողովրդի վրայ: Եթէ ընդունենք, որ նրա տարիների համոզումն է, թէ Հայաստանը պիտի զիջումների գնով լեզու գտնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ գործընկերային փոխառընչութիւնններով բարելաւի եղած յարաբերութիւնները, ապա իր արձագանքներից էլ հաւանական է թւում, որ նա չի ընկալում իր եւ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան դիրքորոշումների ու տրամադրութիւնների տարբերութիւնը:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Գրում եմ փորձելով առաջնորդւել տրամաբանութեամբ եւ առանց յոյզերի, հետեւաբար խուսափելով անձի դէմ որակումներից: Չգիտեմ հասկացաւ, ընկալեց արդեօք Նիկոլ Փաշինեանը այն ահաւոր ու ցնցող ազդեցութիւնը, որ ունեցաւ ստորագրւած յայտարարութիւնը հայ ժողովրդի վրայ: Եթէ ընդունենք, որ նրա տարիների համոզումն է, թէ Հայաստանը պիտի զիջումների գնով լեզու գտնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ գործընկերային փոխառընչութիւնններով բարելաւի եղած յարաբերութիւնները, ապա իր արձագանքներից էլ հաւանական է թւում, որ նա չի ընկալում իր եւ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան դիրքորոշումների ու տրամադրութիւնների տարբերութիւնը:

Չի ընկալում, որ ժողովրդի մէջ հայրենիքի մի հատւածի կորստի ծանր ցաւին եկել է աւելանալու մեծ վախը շօշափելի դարձած թուրքական վտանգի առջեւ: Ակնյայտ է, որ որպւս յեղաշրջմամբ իշխանութեան եկած առաջնորդ հիմա նա փորձում է իր իմացած մեթոդներով գլխատել համաժողովրդական դժգոհութեան յախուռն շարժումը, վախեցնել ու կոշտ ուժի նախ փափուկ դրսեւորումներով հասցնել այս ընդվզումը մարման: Սա ճակատագրական սխալ մօտեցում է, որովհետեւ շարժմանը լիցք հաղորդած էներգիան այնքան կենսական է ու ինքնավերականգնւող, որ այն չի մարի եթէ անգամ ձգձգւի ամիսներ: Այդ կրակը մշտապէս բորբոքելու է Սիւնիքի, Վարդենիսի, Տաւուշի բնակչութիւնը, որ յայտնւեց թուրք-ադրբեջանական ագրեսիւ շփման գծում, տուն ու հայրենիք կորցրած ու մէկ օրում Հայաստանում գաղթական դարձած արցախցին, որդի, հայր ու ամուսին կորցրած դժբախտը եւ հայրենիքի ծանր կորուստների հետ չհամակերպւող հայն առհասարակ: Նիկոլ Փաշինեանը պէտք է հասկանայ, որ ինքն այլեւս չի կարող լինել Հայաստանի ղեկավար, նա այլեւս այդպիսին չէ՝ առնւազն բարոյական առումով:

Ինքնապահպանման յամառ նպատակը հետապնդելով եւ ժամանակը ձգելով, ուզի թէ չուզի, նա ստիպւած է լինելու դիմել աւելի կոշտ մեթոդների՝ այդպիսով մեծացնելով օրէնքի առջեւ վաղւայ իր պատասխանատւութեան չափը: Նրա եւ մեր բոլորի համար լաւագոյն ելքը ժամ առաջ հեռանալն է: Կը գայ նոր ուժը, կը հրաժարւի քաղաքական նեղ շրջանակի մէջ կնքւած խախուտ յայտարարութիւնից եւ քայլ-քայլ կը փորձի շտկել իրավիճակը: Ինձ համար, որպէս հայ մարդու, իրապէս կարեւոր էլ չէ, թէ հայրենիքի փրկութեան այդ կոմիտէն կամ ազգային համաձայնութեան կառավարութիւնը ինչ անուններից բաղկացած կը լինի, որովհետեւ ակնյայտ է, որ այն ընդամենը մի քանի ամիսների կեանք պիտի ունենայ, մինչեւ խաղաղ մթնոլորտ կը ձեւաւորւի ու կը կազմակերպւեն նոր ընտրութիւններ: Այն ժամանակ հայ ժողովուրդը կրկին թող որոշի թէ ում է ընտրում եւ ում է մերժում, բայց դրա մասին այսօր մտածելն իսկ մեղք է, որովհետեւ մենք կորցնում ենք մեր երկրի մի հատւածը ու մնացածի հեռանկարային ապագան կորցնելու շեմին ենք: Այս պահին անհրաժեշտ են նոր մարդիկ, ովքեր կը կարողանան յամառ ու ճակատային դիրքորոշումներ պաշտպանել ռուս, թուրք ու ադրբեջանցի առաջնորդների առջեւ:

Հարկաւոր է ակտիւ աշխատանք սկսել ԵԱՀԿ համանախագահող երկրների առաջնորդների ու ներկայացուցիչների հետ, այսպէս, սեղանի տակ, ուշ գիշերով չի կարող մի ժողովրդի համար սեւ մելանով ճակատագիր գրւել: Այո, ենթադրում եմ, որ այսօր էլ Նիկոլ Փաշինեանի համոզմամբ ինքը ճիշտ է, բայց այդ «ճշտի» նկատմամբ հակադիր դիրքորոշում ունի ազգի մեծամասնութիւնը եւ այլեւս ծիծաղելի էլ չէ, երբ ֆէյսբուքեան մանիպուլեացիաներով փորձ է արւում տպաւորութիւն ստեղծել, թէ ժողովրդի տեսակէտները կիսւած են: Բոլորովին ծիծաղելի չէ, երբ կռւողների բերանով, փորձ է արւում վախեցնել ժողովրդին:

Դատապարտելի է քաղաքակացիական առճակատում հրահրելու ակնարկն իսկ, Նիկոլ Փաշինեանը պէտք է հասկանայ, որ կրակի հետ է խաղում, եւ, որ նման քայլերը երբեք իրեն չեն ներւի: Նա պարտաւոր է հնարաւորինս սառը դատողութեամբ մտածել այս բաների մասին եւ յանգել ժամ առաջ հեռանալու վճռին: Կրկնում եմ դա ոչ պակաս չափով ձեռնտու կը լինի հէնց իր համար:

Յարակից լուրեր

  • Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում
    Արեան եւ հայրենիքի հաշւին առեւտուր չեն անում

    Յայտնի իրադարձութիւնների պատճառով, որպէս երկրի ղեկավար, Փաշինեանը լիովին կորցրել է իր բարոյական լեգիտիմութիւնը, իսկ իրավական լեգիտիմութեան հարցը, ակնառու փաստերի կողքին, ամբողջ խորութեամբ ու ծաւալով կը բացայայտւի, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կը կանգնի արդարադատութեան առջեւ:

  • Բախտախնդիրը պէտք է հեռանայ
    Բախտախնդիրը պէտք է հեռանայ

    1920 թւականի ծանր յիշողութիւնները վերակենդանանում են, կարծես պատմութիւնը կրկնւում է: Ճիշտ ինչպէս 100 տարի առաջ, նոյն օրերին տեղի է ունենում թուրքական նոր ներխուժում: Այս անգամ արդէն դերակատարները երկու թուրքական պետութիւններ են առջեւներից որպէս թնդանոթի մսացու քշելով միջազգային թիւ մէկ ահաբեկչական շարժման զինեալներին: Հայ ժողովուրդը, ըմբռնելով փորձութեան ահագնութիւնը տեղի ունեցողը անւանում է հայրենական պատերազմ:

  • Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ
    Մօտիկ կամ հեռու տանող հետեւութիւններ

    Համացանցում աչքիս ընկաւ նոյեմբերի 14-ին լոյս տեսած մի հրապարակում, որի վերնագիրն էր. «Կորուստի ահաւորութեան անհամաչափ ընդվզումի լոյսին տակ»: Այս նիւթի հրապարակման օրւանից որոշակի ժամանակ է անցել, բայց, ինչպէս ասում են, արծարծւած խնդիրները արդիականութիւնը չեն կորցրել եւ որոշեցի արձագանքել:

  • Դաշնակցականի ճանապարհը
    Դաշնակցականի ճանապարհը

    Հայ ժողովուրդն անցաւ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայութեանը պարտադրւած պատերազմի հրդեհի մէջ այրւեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիւ են անկրկնելի սխրանքների եւ անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայութիւններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտութիւն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար:

  • Նիկոլ Փաշինեանի ընտրութիւնը
    Նիկոլ Փաշինեանի ընտրութիւնը

    Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը բարոյապէս սպառւած է: Եթէ Փաշինեանը պիտի նստի ու ամէն անգամ հաշւի, թէ քանի հոգի է իր դէմ ցոյցի դուրս գալիս, ըստ այդմ որոշելու համար գահընկեց լինելու համար այդ թիւը սպառնալիք է, թէ՝ ոչ, ապա նա չարաչար սխալւում է: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։