Հա

Քաղաքական

12/11/2020 - 13:50

«Հայրենիքի դաւաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի առջեւ». Իշխան Սաղաթելեանը ԱԱԾ մեկուսարանից յայտարարութին է տարածել

Սիրելի հայրենակիցներ, ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակւում է՝ այն այլընտրանք չունի: 

«alikonline.ir» - Սիրելի հայրենակիցներ, ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակւում է՝ այն այլընտրանք չունի: Այդ մասին ֆէյսբուքեան գրառում է արել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:

Նա գրել է. «Հայաստանի իշխանութիւնը զաւթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, որոշել է ամէն գնով լռեցնել Հայրենիքի կործանման դաւադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:

Բայց մենք կորցնելու ոչինչ այլեւս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչեւ կարողանանք յոյսի լոյս վառել այս խաւարում:

Մեր կամք անկոտրում է, հայրենիքի դաւաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի եւ հայոց պատմութեան առջեւ:

Այս պահից բոլորս քաղբանտարկեալ ենք մեր երկրում, մինչեւ կը կոտրենք մեզ խեղդող բռնակալութեան շղթաները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։