«Իմ քայլը» խմբակցութիւնը, որը մի քանի օր շարունակ պատսպարւած էր տարատեսակ գրասենեակների նկուղներում, ապաստարաններում, ըստ տարբեր շրջանառւող լուրերի՝ Սորոսի գրասենեակում, հանդէս է գալիս մի յայտարարութեամբ, որտեղ ընդունում է Արցախը յանձնելու պատասխանատւութիւնը, Նկոլ Փաշինեանի ստորագրած յայտարարութիւնը:
«alikonline.ir» - «Իմ քայլը» խմբակցութիւնը, որը մի քանի օր շարունակ պատսպարւած էր տարատեսակ գրասենեակների նկուղներում, ապաստարաններում, ըստ տարբեր շրջանառւող լուրերի՝ Սորոսի գրասենեակում, հանդէս է գալիս մի յայտարարութեամբ, որտեղ ընդունում է Արցախը յանձնելու պատասխանատւութիւնը, Նկոլ Փաշինեանի ստորագրած յայտարարութիւնը: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իւետա Տօնոյեանը: Գրում է Tert.am-ը:
Նա յոյս յայտնեց, որ բոլոր պատգամաւորները տեղեակ չեն եղել այդ ամենից: «Ես ունեմ տեղեկութիւն, որ ֆէյսբուքեան քոմենթների մակարդակով «Իմ քայլը» խմբակցութեան մի քանի պատգամաւորներ նշում են, որ տեղեակ չեն եղել կամ հրապարակւած յայտարարութեան առաջին հատւածին են ծանօթ եղել»,- ասաց նա եւ նշեց, որ ակնկալում է, որ բոլորը յայտարարեն, թէ ով է ստորագրել երէկ տարածած յայտարարութեան տակ:
Իւետա Տօնոյեանը նշեց, որ դեռ սեպտեմբերի 29-ից Ռուսաստանից եղել են ազդակներ, որոնք երկրի իշխանութեան կողմից արժանացել է բացարձակ արհամարհանքի: «Ինչու, եթէ կարելի էր հարցը քննարկել դեռեւս սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարաւոր զոհեր, տասնեակ հազարին մօտեցող վիրաւորներ, անհետ կորածներ, գերեվարւածներ, չկորցնել այն տարածքները, որոնք այսօր մերը չեն: Ի՞նչ է սա, եթէ ոչ պետական դաւաճանութիւն»,- ասաց նա:
Իւետա Տօնոյեանը դիմեց Նիկոլ Փաշինեանին նւիրւած մարդկանց, որոնք յանձնարաականներ են ստացել: «Ես ուզում եմ կոչով, յորդորով դիմել ԱԱԾ-ին, ոստիկանութեանը, փրկարար ծառայութեանը, ովքեր ստիպւած են կատարել Նիկոլ Փաշինեանի յանձնարարականները, ձեզ պարզապէս խնդրում եմ՝ Արցախը յանձնող, թուրքի առաջ հայ ժողովրդին ծնկի բերած «գերագոյն գլխաւոր հրամանատարի» յանձնարարակնները դուք չպէտք է կատարէք, քանի որ պատմութեան մէջ մնալու էք որպէս հող յանձնողի յանձնարարութիւն կատարող»,- ասաց նա:
Պատգամաւորը յայտնեց, որ ունեն յստակ տեղեկութիւն, որ 17 կուսակցութիւնների գործողութիւնների ընթացքում սադրանքներ հրահրելու, խժդժութիւններ առաջացնելու յստակ յանձնարարական է տրւել իշխանութեան կողմից; Նա նշեց, որ ՔՊ գրասենեակից գիշերը զինւորական համազգեստ եւ զէնք է բաժանւել համակիրներին, որ սադրիչ գործողութիւններ ձեռնարկեն:
Իւետա Տօնոյեանը կոչ արեց իշխանութեանը դուրս չգալ ժողովրդի դէմ, թողնել հումանիտար միջանցք: «Ժողովրդին մէկը միւսի դէմ հանելու գործում Նիկոլ Փաշինեանը չունի հաւասար մրցակից, նրան կարելի է Նոբէլեան մրցանակ տալ դրա համար»,- ասաց նա: