Հա

Քաղաքական

14/11/2020 - 11:55

Սրբազան Հայր մնայ Շուշիում

Շուշին հայութեան բաբախուն սիրտն էր, իսկ Արցախը հայութեան երազները իրականացնելու բնօրրանը:

Մեզնից դարձեալ խլեցին մեր սիրտն ու երազանքը: Սիրտ ու երազանք չունեցող մարդը դադարում է լիարժէք ապրել:

ԲԵՍԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

Շուշին հայութեան բաբախուն սիրտն էր, իսկ Արցախը հայութեան երազները իրականացնելու բնօրրանը:

Մեզնից դարձեալ խլեցին մեր սիրտն ու երազանքը: Սիրտ ու երազանք չունեցող մարդը դադարում է լիարժէք ապրել:

Ֆիզիկապէս կոտորւելով կորցրեցինք Արեւմտեան Հայաստանը, դարձանք հաշմանդամ, երկար տեւեց մինչեւ ի մի եկանք, համախմբւեցինք, մէջքներս շտկեցինք ու նորից սկսեցինք սկզբից…

Իսկ Արցախեան շարժումը նոր լիցք ու բովանդակութիւն տւեց հաշմանդամ դարձած հային. նրան դարձրեց ձիգ ու կայտառ, մէջքը ուղղւած:

Յաղթանակած հայը ազատագրեց Արցախը, շէնացրեց հողն ու քաղաքները եւ ապրեց ու ապրեցրեց ամբողջ հայութեանը, նրան առիթ տալով դարձեալ երազելու:

Ու մենք դարձեալ այն իրողութեան սեմին ենք, որ մեր սիրտը կանգնում է բաբախելուց եւ մեր միտքը երազելուց:

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը գրում է. «Ինձ չէք կարող դուրս բերել Շուշիից, թէկուզ մէկ պատ կանգուն լինի կը ծւարեմ այդ պատի տակ ու կը մնամ»:

Սրբազան Հայր մնայ Շուշիում, ծւարի կիսաւէր պատերի տակ եւ վստահ եղիր, որ հայութեան մեծ մասի սիրտն ու հոգին քո հետ է Շուշիի փլատակների տակ:

Մեր առիւծ տղաներին չուղորդեցին այնպէս, որ կարողանան Արցախը կանգուն պահել, բայց վստահ եղիր հայ ժողովուրդը նորից կը ծնի առիւծներ եւ նրանք կը գան քեզ մօտ: Միայն պիտի համբերես ու դիմանաս:

Սրբազան Հայր կը ներես, որ ես չեմ կարող նրանց հետ գալ: Ես արդէն քայքայւել եմ եւ ուժ չունեմ դարձեալ դիմակայելու այս ամենը:

Բայց հաւատում եմ, որ իմ զաւակներն ու թոռները առիւծասիրտ տղերքի հետ կը գան քեզ մօտ ու դարձեալ կը ղօղանջեցնեն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը:

Սպասիր առիւծասիրտ քաջերին. կը գան նրանք:

13.11.2020 թ.

Թեհրան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։