Հա

Քաղաքական

15/11/2020 - 13:10

«Այսօր քննւելու է Արթուր Վանեցեանի ձերբակալութեան իրաւաչափութեան հարցը․ լիայոյս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրէնքին հակառակ»․ պաշտպաններ

Երէկ կրկին անգամ ձերբակալւել է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը։ 

«alikonline.ir» - Ակնյայտ ապօրինի քրէական հետապնդումների շրջանակներում անազատութեան մէջ են բազմաթիւ ընդդիմադիր գործիչներ, ինչպէս նաեւ ընդդիմադիր հայեացքներ ունեցող անձինք։ Երէկ կրկին անգամ ձերբակալւել է նաեւ «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը։ Այս մասին ասւում է Արթուր Վանեցեանի իրաւապաշտպաններ Երւանդ Վարոսեանի եւ Լուսինէ Սահակեանի համատեղ յայտարարութեան մէջ։ Գրում է Tert.am-ը:

«Այսօր, ժամը 16.00 Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան դատարանի Շէնգաւիթի նստավայրում քննութեան է առնւելու Արթուր Վանեցեանի ձերբակալութեան իրաւաչափութեան հարցը։ Հայրենի դատարանները նախօրէին ցոյց տւեցին, որ պատրաստ չեն օրէնք խախտել ու իրենց ստորագրութեամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտուլեացիային։

Լիայոյս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրէնքի ու խղճի հակառակ»,- ասւած է յայտարարութեան մէջ։

Յարակից լուրեր

  • «Հայաստանն իր քայլերով պարտաւոր է աշխարհին յստակ ցոյց տալ, որ չի ընկալում իրեն պարտւած»․ Վանեցեան
    «Հայաստանն իր քայլերով պարտաւոր է աշխարհին յստակ ցոյց տալ, որ չի ընկալում իրեն պարտւած»․ Վանեցեան

    «Հրապարակ»-ը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի յօդւածը․  

  • Հանրութեան գրեթէ 100 տոկոսի մօտ կայ կոնսենսուս, որ այս իշխանութիւնը պէտք է օր առաջ հեռանայ․ Արթուր Վանեցեան. «Հրապարակ»
    Հանրութեան գրեթէ 100 տոկոսի մօտ կայ կոնսենսուս, որ այս իշխանութիւնը պէտք է օր առաջ հեռանայ․ Արթուր Վանեցեան. «Հրապարակ»

    «Ընդդի­մադիր քաղաքական ուժերը՝ Վազգէն Մանուկեանի գլխաւորութեամբ, սկսել են այցելութիւններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշաւի են նման: Ընդդիմադիրների առաջին կանգառը Գիւմրին էր, որտեղ նրանց դիմաւորում էր իշխանութիւնների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դաւաճան», «Նիկոլ՝ վարչապետ» սակարկումներով: Գիւմրիին յա­ջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդի­մութիւնը Կապան էր մեկնել: «Հայրե­նիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մա­սին իր տպաւորութիւնները ներ­կայացնել: Նա ասաց «Ժողովուրդը ոգևորութեամբ է ընդունում «Հայրե­նիքի փրկութեան» շարժման ներկա­յացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրոյց, պատասխանում ենք ժողովրդին յուզող բոլոր հարցերին, եւ նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մօտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծւած իրավիճա­կը, եւ աւելի ու աւելի են համոզւում «Հայրենիքի փրկութեան» շարժման կողմից առաջ մղւող գաղափարնե­րի ճշմարտացիութեան մէջ ու պատրաստակամութիւն են յայտնում աջակցել շարժմանը»:

  • «Արթուր Վանեցեանը հանդիպել է Նիկոլ Փաշինեանին». մանրամասներ
    «Արթուր Վանեցեանը հանդիպել է Նիկոլ Փաշինեանին». մանրամասներ

    Armlur.am-ի տեղեկութիւնների համաձայն՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանն իր բնակարանում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցութեան առաջնորդ Արթուր Վանեցեանի հետ:

  • «Իշխանափոխութիւնից յետոյ պէտք է իրականացւի քննութիւն». Արթուր Վանեցեանը՝ պատերազմի մասին
    «Իշխանափոխութիւնից յետոյ պէտք է իրականացւի քննութիւն». Արթուր Վանեցեանը՝ պատերազմի մասին

    «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ի աջակցութիւն եկեղեցու ակցիայի ժամանակ «Հայրենիք» կուսակցութեան նախագահ Արթուր Վանեցեանը լրագրողների խնդրանքով անդրադարձաւ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի հրապարակած՝ Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլաւ Զասի ուղարկած գաղտնի նամակին, որում նկարագրւած է սպասւող պատերազմը։ 

  • «Փաստ». «Ով է այն զգացմունքային պաշտօնեան, որ ադրբեջանական կողմի ներկայացուցչի հետ հանդիպել է արաբական երկրում եւ Փաշինեանին փոխանցել գրութիւն»
    «Փաստ». «Ով է այն զգացմունքային պաշտօնեան, որ ադրբեջանական կողմի ներկայացուցչի հետ հանդիպել է արաբական երկրում եւ Փաշինեանին փոխանցել գրութիւն»

    «Յայտնի քաղաքական գործիչ Աղւան Վարդանեանը սոյն թւականի դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը, դիմելով Նիկոլ Փաշինեանին, հարց էր հնչեցրել. «2019 թւականին արդեօ՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժէք պաշտօնեաներ, եւ արդեօ՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրայ աստղաբաշխական գումար է նշւած եղել, որպէս առաջարկ՝ Արցախի հարցը յօգուտ Ադրբեջանի լուծման։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։