Քաղաքագէտ, տարածաշրջանային անվտանգութեան հարցերով փորձագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - Քաղաքագէտ, տարածաշրջանային անվտանգութեան հարցերով փորձագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Այսօր, ճիշտ այն պահին, երբ տասնեակ հազարաւոր քաղաքացիներ «Ազատութեան» հրապարակում մոմ էին վառում ի յիշատակ մեր սուրբ նահատակների, յետոյ էլ լուռ երթով անցնում քաղաքի կենտրոնական փողոցներով դէպի Մատենադարան, ահա ճիշտ այդ պահին մեր ուրիշ քաղաքացիներ Քարվաճառում ու Բերձորում… գիտէք ի՞նչ էին անում: Թալանում էին այնտեղ բնակւող մեր հայրենակիցների տները: Անտառներն էին ոչնչացնում ու հարիւրաւոր բեռնատարներով փայտը կրում դէպի ՀՀ սահման:
Հասկանո՞ւմ էք, ժողովուրդ ջան ուր ենք հասել: Մարդիկ նստել ու ազգային ողբերգութեան ու խայտառակութեան այս անիծւած օրը մտածել են, որ թալանի լաւ պահ է, կարելի է գնալ ու հայրենի բնութիւնը ոչնչացնել: Անտէրութեան մատնւած հայրենակիցներին թալանել: Ժողովուրդ, հասկանո՞ւմ էք ուր ենք հասել:
Սա էս ի՞նչ տեսակ է բուծւել մեր մէջ, սիրելիներս: Սրան ի՞նչ անուն տալ: Մարդու սիրտ է կանգնում: Յետոյ էլ արդարանում են` թէ բա թուրքին մնա՞յ:
Հայեր: Սիրելիներս: Մեռնեմ ես ձեր կեանքին: Կանգ առէք, շատ եմ խնդրում կանգ առէք: Մենք իրաւունք չունենք այսպէս մեզ ոչնչացնել: Մեռանք արդէն էտ չարաբաստիկ դուխի ու հպարտութեան ձեռքը: Կանգ առէք: Հազարաւոր այս զոհերը մեզ քի՞չ էր: Կորսւած Արցախը քի՞չ էր: Չէ՞ք հասկանում, որ էս վարքագծով մեր երեխեքին ենք մահւան դատապարտում: ՉԷ՞Ք ՀԱՍԿԱՆՈՒՄ:
Ժողովուրդ ապաշխարէք: Այսպէս այլեւս հնարաւոր չի: Անհնար է: ԱՊԱՇԽԱՐԷՔ: Ձերբազատւէք յիմար դուխից, մերժէք էտ անիծւած հպարտութիւնը: Կը կորցնենք: Ամէն ինչ կը կորցնենք, ոչինչ փրկել չի ստացւի: Խնդրում եմ ապաշխարէք ու Աստծուն դարձէք: Մենք դուխով լինելու իրաւունք չունենք: Մենք խելքով պիտի լինենք: Աստծով»: