Հա

Քաղաքական

16/11/2020 - 10:50

«Արդէն պարզ է, վարչապետի ժամերը հաշւած են»․ Աւետիք Իշխանեան

Կարծես, բոլորին զայրացել է պարտւած վարչապետի գրառումը։ Իհարկէ, ողջունելի է, որ նոյնիսկ նրա աջակիցներից շատերը, յուսով եմ, որ անկեղծ վրդովւած են։ 

«alikonline.ir» - Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«ՅՈՒՍԱՀԱՏ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐ

Կարծես, բոլորին զայրացել է պարտւած վարչապետի գրառումը։ Իհարկէ, ողջունելի է, որ նոյնիսկ նրա աջակիցներից շատերը, յուսով եմ, որ անկեղծ վրդովւած են։ Բայց, կարծես ոմանց թւում է, որ վարչապետն, իսկապէս դիմում է առաջնագծի զինւորներին։

Յարգելիներս, պա՞րզ չի, որ առաջնագծի զինւորները կամ բացայայտ զայրացած են իրենց պարտութեան մատնած վարչապետի դէմ, ինչպէս Աշոտ Մինասեանը, կամ ատամները սեղմած լռում են։ Իր հերթական ստով ու կեղծիքով, «առաջնագծի զինւորներ» ասելով, վարչապետը նկատի ունի իր կողմից զինած աւազակախմբերը, ինչպէս «Յեղափոխութեան պահապաններն» էին, խաղաղ ժամանակ։

Արդէն պարզ է, վարչապետի ժամերը հաշւած են։

Յ․Գ․ Կարծում եմ, որ շատերի աչքերը բացւեցին եւ հասկացան, թէ ով էր 2008 թ․ մարտի 1-ի սադրիչն ու 10 զոհերի համար հիմնական պատասխանատուն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։