Հա

Քաղաքական

16/11/2020 - 11:30

Իրանի դէմ պատերազմի հաւանականութիւնը...

Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Իրանի դէմ պատերազմի հաւանականութիւնը․․․

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Իրանի դէմ պատերազմի հաւանականութիւնը․․․

Պատերազմի ամենածանր օրերին Հայաստանի հարաւային հարեւան Իրանը սահմանին կենտրոնացրեց իր զինանոցի մեծ մասը։ Մենք ոգեւորւեցինք, թէ ուզում են օգնել մեզ, իսկ իրականում իրանցիները իրենց էին փորձում օգնել։

Նոյեմբերի 9-ից յետոյ Ադրբեջանում տեղակայւած ահաբեկիչները ստացան այլ յանձնարարութիւն՝ մտնել Իրան եւ անկայունութիւն հրահրել։ Հէնց այդ մասին էի գրել նոյեմբերի 10-ին՝ նշելով․ «Յաջորդը Իրանի պարտութիւնն է․․․»։

2021 թ․ յունւարի 20-ին ԱՄՆ-ում իշխանութիւնը կանցնի դեմոկրատների ձեռքը։ Ամերիկագէտները լաւ գիտեն դեմոկրատների գլոբալ ռազմավարութիւնը։ Որքան էլ խօսի խաղաղութիւնից ու համագործակցութիւնից, Ջօ Բայդէնը կը լինի Իրանի դէմ պատերազմի առաջամարտիկը՝ Իսրայէլի դէմքով։ Ահաբեկիչները հէնց այնպէս չեն տեղակայւել Արցախի հարաւում։ Նրանց համար որպէս բազա է ընտրւել Ջրականը (Ջաբրայիլ)։ Աւելի քան 5000 ահաբեկիչների ընտանիքներին այս օրերին աստիճանաբար Սիրիայից տեղափոխում են այնտեղ։ Առաջիկայ 1-2 ամիսների ընթացքում լարւածութիւնը պահելու համար կը լինեն սահմանային բախումներ ահաբեկիչների ու իրանցի զինւորականների միջեւ։ Արդէն 1 դէպք կայ։

2021 թ․ յունւարի 20-ից յետոյ վստահաբար շեշտակի կը լարւեն Իրանի եւ Իսրայէլի յարաբերութիւնները, օրերի ընթացքում ահաբեկիչները կը ներթափանցեն Իրանի հիւսիսային շրջաններ, կը սկսւեն լայնածաւալ քաղաքացիական բախումներ ու ահաբեկչական յարձակումներ։ Իրանն, իհարկէ, ունի հզօր պաշտպանական ռազմական համակարգեր, բայց Իրանի հիւսիսային շրջաններում բնակւող մօտ 20 մլն թուրքախօս իրանցիները կը դառնան միջոց ներքին անկայունութեան համար։

Անկայուն Իրանում իր զօրքը կը փորձի տեղակայել Թուրքիան, Ադրբեջանը կը ձգտի ստանալ իր պատառը, իսկ ԱՄՆ-ն ամէն ինչ կանի՝ տիրանալու Իրանի անսահման ռեսուրսներին։ Իրաքից, Սիրիայից, Լիբիայից յետոյ հերթը Իրանինն է։

Կարծում եմ, Հայաստանը պէտք է արագօրէն զինւի՝ դիմագրաւելու տարածաշրջանային խոշոր մարտահրաւէրներին ու նաեւ ազատագրելու Արցախի գրաւեալ տարածքները»:

Յարակից լուրեր

  • Սորոսականներն ակտիւանում են
    Սորոսականներն ակտիւանում են

    Օրեր առաջ այսպէս կոչւած «Քաղհասարակութեան 10 կազմակերպութիւն» համատեղ յայտարարութիւն տարածեցին, որում մասնաւորապէս անդրադառնում էին Հայաստանում ստեղծւած վիճակին եւ հինգ կէտեր առաջարկում գործողութիւնների:

  • «Փաստ»․ «Երկրում անիշխանութիւն է, իսկ իշխանաւորները շարունակում են աթոռներից կառչած մնալ»
    «Փաստ»․ «Երկրում անիշխանութիւն է, իսկ իշխանաւորները շարունակում են աթոռներից կառչած մնալ»

    «Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի կնքումից յետոյ շատ ծանր իրավիճակում է յայտնւել։ Բնական է, որ հասարակութիւնը խոր դեպրեսիայի մէջ է եւ շատ զգայուն է իւրաքանչիւր հարցի նկատմամբ։ Կասկած չկայ, որ ներկայիս փուլում երկիրը նոր ցնցումներից հեռու պահելու համար պէտք է գործի պետութիւն-հասարակութիւն համագործակցային միջավայրը։

  • Խմբագրական. Ամբողջական հողահաւաքի համար (Ուիլսընի իրաւարար վճիռի 100-ամեակին առիթով)
    Խմբագրական. Ամբողջական հողահաւաքի համար (Ուիլսընի իրաւարար վճիռի 100-ամեակին առիթով)

    Հայ քաղաքական միտքը այս տարի բոլոր տուեալները ունէր կեդրոնանալու Սեւրի պայմանագիրի եւ Ուիլսընի Իրաւարար վճիռի 100-ամեակին վրայ: Օրեր առաջ, 22 նոյեմբերը անցաւ անշուք, ազգային-պետական ներկայ մթնոլորտին հետ կապուած իրավիճակին պատճառով:

  • Հայաստանը՝ անտիրապետելին
    Հայաստանը՝ անտիրապետելին

    «Փրկիչ» անուանեցին մարդու մը, որ փաստեց թէ դրածոյ է արտաքին ուժերու։ Ան կատարեց իրեն տրուած պատուէրը՝ յանձնեց Արցախը։ Հիմա կարգը հասաւ ներկայ Հայաստանի սահմաններու քննարկման՝ պատրուակելով աղբաման նետուած հին քարտէզներ։ Պէտք է համբերել կռուելով, պէտք է շարունակել պայքարը՝ ի սպաս Հայաստան աշխարհի ամբողջականութեան։ Այս ոջիլանման մարդն ալ կ՚անցնի՝ իր հետ տանելով ներկայ խորշակը։

  • Թուրքագէտի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի քայլերը
    Թուրքագէտի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի քայլերը

    Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքները սիրիացիներով՝ իրեն հաւատարիմ հասարակութեան շերտով բնակեցնելու մտադրութիւնը միանշանակ չի ընդունւի ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի կողմից. Ռուսաստանը կամ այն թոյլ չի տայ ի սկզբանէ, կամ հետագայում կը դիմի հակաահաբեկչական քայլերի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։