Հա

Քաղաքական

16/11/2020 - 13:10

«Նիկոլը խաղաղ հեռանալու հնարաւորութիւն է խնդրում իր համար»․ Հրանտ Մելիք-Շահնազարեան

Նիկոլ Փաշինեանը յորդորում է հանրութեանը, որ իր «արած որեւէ յայտարարութիւն, որեւէ ժեստ, որեւէ հրաւէր» բռնութեան կամ բռնութեան հրահրման համատեքստում չընկալենք։ 

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը յորդորում է հանրութեանը, որ իր «արած որեւէ յայտարարութիւն, որեւէ ժեստ, որեւէ հրաւէր» բռնութեան կամ բռնութեան հրահրման համատեքստում չընկալենք։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Հրանտ Մելիք-Շահնազարեանը։

««Եթէ մեր որեւէ ասածից նման տպաւորութիւն կը ստանաք, դա սխալ տպաւորութիւն է»,- գրում է Նիկոլ Փաշինեանը։

Մօտ երկու ամիս առաջ էլ այդ նոյն Նիկոլը, խօսելով նոր սկիզբ առած պատերազմի հնարաւոր արդիւնքի մասին, յայտարարում էր, որ եթէ նոյնիսկ բոլորին թւայ, թէ պարտւել ենք, «մենք մեզ երբեք պարտւած չենք ճանաչի»։

Եւ հիմա, ըստ այդ տրամաբանութեան, Արցախում մենք չենք պարտւել (թքած կապիտուլիացիայի թղթի վրայ), ու գիշերն էլ Նիկոլը ոչ մի քաղաքացիական պատերազմ չէր հրահրում։ Ուղղակի մի հարց է մնում յստակեցնել՝ ի՞նքն է գիժ, թէ՞ մեզ է գժի տեղ դրել։

Բայց նրա այս վերջին գրառման մէջ մի կարեւոր հանգամանք կայ։ Ըստ իս, Նիկոլը խաղաղ հեռանալու հնարաւորութիւն է խնդրում իր համար։ Ճիշտ է, այս հարցում էլ է նա էժան մանիպուլիացիաների գնում, որովհետեւ բռնութեան կոչեր ընդդիմադիր դաշտում չկան, բայց եւ այնպէս վստահ եմ, որ Փաշինեանին նման ոչ մի բան չի սպառնում։ Նա պատասխան է տալու միայն օրէնքի եւ իր խղճի առջեւ։ Չէ, միայն օրէնքի»,- գրել է Մելիք-Շահնազարեանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։