Հա

Քաղաքական

16/11/2020 - 13:20

Միքայէլ Մինասեանը հրապարակել է կապիտուլեացիայի փաստաթղթին նախորդած փաստաթուղթ․ նա նկատում է՝ մերժւած փաստաթղթում ոչ մի բառ չկայ Շուշիի, Մեղրին թշմանու դիմաց բացելու մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը հրապարակել է կապիտուլեացիայի փաստաթղթին նախորդած փաստաթուղթ։

«alikonline.ir» - Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը հրապարակել է կապիտուլեացիայի փաստաթղթին նախորդած փաստաթուղթ։ Միքայէլ Մինասեանը նկատում է՝ մերժւած փաստաթղթում ոչ մի բառ չկա Շուշիի, Մեղրին թշմանու դիմաց բացելու մասին, չկայ ձեւակերպում այն մասին եւս, որ երկուստեք զօրքերը մնալու են այնտեղ, ուր հասել են։

Միքայէլ Մինասեանի գրառումն ամբողջութեամբ՝ ստորեւ․

«Ստախօս դաւաճան, ամէն ասածիցդ յետոյ, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թէ ինչ աստիճանի վիժւածք ես դու։ Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից յետոյ ստացել ես եւս մէկ առաջարկ, որից յետոյ ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլեացիայի փաստաթուղթը։

Այս տարբերակում.

- Ոչ մի բառ, ոչ մի կէտ չկայ Շուշիի մասին։

- Չկայ Մեղրին թշնամու դիմաց բացելու, Ադրբեջանի համար նոր ճանապարհի կառուցման կէտ։

- Լաչինի միջանցքի հայկական հատւածը ոչ թէ 5 այլ, 10 կմ էր մնալու։ Սրա կարեւորութեան մասին նոյնիսկ աւելորդ է խօսել։

- Չկայ ձեւակերպում այն մասին, որ երկուստեք զօրքերը մնալու են այնտեղ, ուր հասել են, ինչը դիւանագիտական լեզւով նշանակում է, որ հայկական տիրոյթում մնալու էր ամբողջ նախկին ԼՂԻՄ տարածքը։ Խաղաղապահ զօրքերը տեղակայլւելու էին նախկին ԼՂԻՄ սահմանին։

Յ.Գ. Պատերազմի մեկնարկից մինչեւ կապիտուլեացիա, բանակցային սեղանին դրւել են բազմաթիւ տարբերակներ, որոնք էականօրէն շատ աւելի լաւն էին, քան այն ինչ ստորագրեց։

Զրոյական կէտը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցութիւնների սեղան։ Յետոյ պատերազմի արագ աւարտն էր, աննշան զիջումներով եւ բանակցային սեղան վերադառնալու պայմանով, յաջորդը՝ մէկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգաւորումն էր եւ այսպէս շարունակ։

Բայց աթոռից կառչած այս խելագարը մերժել է ամէն ինչ, երկիրը հասցրել տոտալ պարտութեան ու կապիտուլեացիայի՝ թողնելով հազարաւոր զոհեր, կորսւած հայրենիք, ծնկի իջած ժողովուրդ»։

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանի մանկութեան երազանքը
    Նիկոլ Փաշինեանի մանկութեան երազանքը

    Ժամանակակից հասարակութիւններին բնորոշ է սպառողական բնոյթը։ Սպառողական հասարակութիւնների կամ կոնսյումերիզմի՝ որպէս գաղափարախօսութեան սկզբնաւորման շրջան է համարւում անցած դարի 60-ական թւականները, ինչը, իհարկէ, պայմանական թւագրութիւն է։ Լայն իմաստով, կոնսիւմերիզմը կամ սպառողական հոգեբանութիւնը կապիտալիզմի որոշակիօրէն գռեհիկ արտայայտութիւնն է, որը տարբեր տեսութիւնների ու մոդելների տեսքով արտայայտւել է նախ տնտեսագիտութեան մէջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում է շատ պահանջարկ, հետևաբար՝ այն տնտեսութեան զարգացման հիմնական խթանն է։

  • «Այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն». Մ. Մինասեան
    «Այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն». Մ. Մինասեան

    Կայ Հայաստան, հայեր, հայկական կուսակցութիւններ՝ հին ու նոր, բազմամարդ կամ մէկ մարդու, խորհրդարանական ու արտախորհրդարանական, եւ կան նիկոլենք՝ ժողովրդի թշնամիները:

  • Շրջանցել փակուղին
    Շրջանցել փակուղին

    Մոսկուայի հանդիպումն ալ տեղի ունեցաւ: Անբնական կեանքը… բնականի պէս կը շարունակուի Երեւանի մէջ:

    Հ․Հ․ վարչապետի բանբերը, թէ՛ նախօրեակին եւ թէ՛ աւարտին, տեղեկութիւններով ճոխ յայտարարութիւններ չհրատարակեց, բան մը, որ սպասելի էր, մանաւանդ որ սեղանին շուրջ կը գտնուէին հանդիպման տէրն ու տիրականը՝ «քինկմէյքըր» Վլատիմիր Փութին, յաղթական Իլհամ Ալիեւ ու պարտեալ Նիկոլ Փաշինեան։

  • «Փաստ». «Փաշինեանն ինչպէս մեղաւորներ է «նշանակում», այնպէս էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել»»
    «Փաստ». «Փաշինեանն ինչպէս մեղաւորներ է «նշանակում», այնպէս էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել»»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ընթացքը, պարտութիւնը եւ հետպատերազմեան զարգացումները մէկ բանի մասին են վկայում, որ Նիկոլ Փաշինեանն ամբողջովին ձախողել է երկրի կառավարման իր առաքելութիւնը։ Եւ այս իրադրության պայմաններում նոյնիսկ աւելորդ է խօսել Հայաստանը ծանր իրավիճակից հանելու՝ Նիկոլ Փաշինեանի խոստումների մասին։ Նա անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, որ իր մէջ ուժ գտնի շատ աւելի կարեւոր խնդիրների լուծման համար։

  • «Չեմ հասկանում, թէ որտեղ է ինձ «քցում» Ալիեւը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը․ Փաշինեանը յայտարարել է, թէ դա բացառապէս Հայաստանին է ձեռնտու»․ «Հրապարակ»
    «Չեմ հասկանում, թէ որտեղ է ինձ «քցում» Ալիեւը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը․ Փաշինեանը յայտարարել է, թէ դա բացառապէս Հայաստանին է ձեռնտու»․ «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Մոսկովեան այցից վերադառնալիս Փաշինեանին ուղեկցող պատւիրակութիւնը նկատել է, որ նա ահաւոր ընկճւած է։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։