Հա

Քաղաքական

16/11/2020 - 13:25

Այսօր Փաշինեանն առաջարկել է հանդիպում խորհրդարանական ուժերի հետ. «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութիւնը յայտարարում է, որ հանդիպումը կարող է կայանալ բացառապէս Փաշինեանի հրաժարականի օրակարգով

Այսօր Նիկոլ Փաշինեանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնւազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինեանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը յանձնելուց յետոյ է յիշում երկրի քաղաքական ուժերին: 

«alikonline.ir» - Այսօր Նիկոլ Փաշինեանն առաջարկել է խորհրդարանում հանդիպում խորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Առնւազն զարմանալի է, որ Նիկոլ Փաշինեանը միայն այսօր՝ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելուց ու Արցախը յանձնելուց յետոյ է յիշում երկրի քաղաքական ուժերին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «Բարգաւաճ Հայաստան»-ը:

««Բարգաւաճ Հայաստան» եւ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւններն այս ընթացքում քանիցս հրապարակաւ պաշտօնապէս դիմել են Նիկոլ Փաշինեանին՝ առաջարկելով օր առաջ կազմակերպել հանդիպում քաղաքական ուժերի հետ, ինչը, գուցէեւ, հնարաւորութիւն տար մեղմացնելու արհաւիրքը, նւազեցնելու զոհերը եւ տարածքային կորուստները: Նիկոլ Փաշինեանը մեր բոլոր հրապարակային կոչերն ու իրեն ուղղւած հանդիպման առաջարկը մերժել է:

Այսօր «Բարգաւաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցութիւնը յայտարարում է. Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն եւ բացառապէս մէկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով»,- նշւած է յայտարարութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։