Հա

Քաղաքական

16/11/2020 - 13:30

Անյապաղ վերացնել ռազմական դրութիւնը. 17 կուսակցութիւնների խորհրդի յայտարարութիւնը

Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրաւելու հիմնաւորմամբ, ՀՀ կառավարութիւնը երկրում յայտարարեց ռազմական դրութիւն: Այդ որոշմամբ նախատեսւեցին մի շարք սահմանափակումներ, մասնաւորապէս՝ արգելւեցին հաւաքները, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտօնատար անձանց գործողութիւնները քննադատող հրապարակումները:

ՀՀ 17 կուսակցութիւնների խորհուրդը յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրաւելու հիմնաւորմամբ, ՀՀ կառավարութիւնը երկրում յայտարարեց ռազմական դրութիւն: Այդ որոշմամբ նախատեսւեցին մի շարք սահմանափակումներ, մասնաւորապէս՝ արգելւեցին հաւաքները, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտօնատար անձանց գործողութիւնները քննադատող հրապարակումները:

Ս.թ. նոյեմբերի 10-ին Փաշինեանը ստորագրեց հայ ժողովրդի համար ճակատագրական՝ իր էութեամբ կապիտուլիացիոն ակտ, որն արդարացիօրէն արժանացաւ համայն հայութեան ընդւզմանն ու ցասումին:

Հակառակ նրան, որ Փաշինեանի ստորագրած կապիտուլիացիոն համաձայնագրով վերացւեցին ռազմական դրութիւն յայտարարելու վերաբերեալ վերը նշւած սահմանափակումների հիմքերը, օրւայ իշխանութիւնները ոչ միայն չեն չեղարկել այդ սահմանափակումները, այլեւ աւելին՝ դրանք օգտագործում են որպէս քննադատներին լռեցնելու եւ նրանց նկատմամբ բռնաճնշումների կիրառման գործիք: Իրաւապահ մարմինների կամայական գործողութիւնների արդիւնքում քաղաքական ընդդիմութեան ղեկավարներ եւ հանրութեան բազմաթիւ ներկայացուցիչներ ենթարկւում են հետապնդումների ու զանգւածային ձերբակալութիւնների:

Երկրում փաստացի հաստատւել է բռնապետութիւն:

Այդուհանդերձ, արդէն իսկ դատարանները փաստել են, որ ռազմական դրութեան իրաւական ռեժիմով պայմանաւորւած ձերբակալութիւնները ոչ իրաւաչափ են:

Պահանջում ենք ՀՀ իշխանութիւններից՝ անյապաղ վերացնել ռազմական դրութիւնը՝ հնարաւորութիւն տալով հանրութեանը ազատօրէն արտայայտելու իր դիրքորոշումները: Մինչ այդ, իրաւապահ մարմիններից պահանջում ենք առաջնորդւել խաղաղ հաւաքներն անխոչընդոտ ապահովելու` ՀՀ Սահմանադրութեամբ երաշխաւորւած իրաւունքով եւ վերջ տալ ծայր առած քաղաքական հետապնդումներին:

 

15.11.2020 թ.

17 կուսակցութիւնների քաղաքական խորհուրդ

Յայտարարությունը բաց է միանալու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։