ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանն ազատւել է պաշտօնից։
«alikonline.ir» - ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանն ազատւել է պաշտօնից։ Այս մասին ԱԺ-ում յայտարարեց Նիկոլ Փաշինեանը։ Գրում է Tert.am-ը։
«Ի դէպ, Արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,֊ասաց Փաշինեանը։
Միաժամանակ ԱԳՆ խօսնակը հրապարակեց Մնացականանի հրաժարականի դիմումը։