Հա

Քաղաքական

17/11/2020 - 12:20

«Իսկ հիմա Շուշին յանձնողն արդարանում է, փորձում է հիմնաւորել իր արածները, պատկերացնո՞ւմ էք». Միրաքեան

Գործարար Վահրամ Միրաքեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - Գործարար Վահրամ Միրաքեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Մենք հիմա աւելի թոյլ ենք, քան Կարսի յանձնման ժամանակ: Թւում է, թէ էն ժամանակ նոր էինք մազապուրծ եղել Ցեղասպանութիւնից, իսկ հիմա ուժեղ, փորձւած բանակ ունենք, 30 տարւայ անկախութիւն ունենք... բայց հիմա աւելի թոյլ ենք:

Ինչո՞ւ: Որովհետեւ ուղիղ 100 տարի առաջ թշնամուն յանձեցինք մէկ այլ անառիկ ամրոց, Կարսը: Էն ժամանակ պաշտպանութեան հրամանատար գնդապետ Մազմանեանն ինքնասպան եղաւ:

Կարսը յանձնւեց, ինչպէս, որ Շուշին յանձնեցին: Բայց էն ժամանակ մենք աւելի ուժեղ էինք, քանի որ մեր ինտիլիգենցան կարողացել էր այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ քաղաքի ինքնապաշտպանությունը չկարողանալով կազմակերպել Մազմանկանն ինքնասպան եղավ: Չարդարացավ, հիմնավորումներ չբերեց, չասեց կյանքեր փրկելու համար եմ հանձնել... ուղղակի ինքնասպան եղավ:

Իսկ հիմա Շուշին յանձնողն արդարանում է, փորձում է հիմնաւորել իր արածները, ելոյթ է ունենում մարդկանց առաջ, ասում է գորշ քաղաք էր, մէկա ոչ ոք չէր գնում ապրելու, ներդրում անելու...: Իսկ ամենաահաւորն այն է, որ իր կողքին դեռ մարդիկ կան: Պատկերացնո՞ւմ էք: Ես չեմ կարողանում ընկալել դա:

Գաղափարապէս մենք հիմա աւելի թոյլ ենք, քան այն ժամանակ, 100 տարի առաջ, երբ Ցեղասպանութիւնը դեռ չէր աւարտւել: Մենք էսպէս պետականութիւնն էլ շատ արագ կը կորցնենք:

Ինչո՞ւ էս օրին հասանք: Պատճառները տարբեր են: Հիմնական մեղքը մերն է, ազգային թեւի պասիւոթիւնն է, ինչի արդիւնքում ակտիւ զանգւածը դաստիարակւել է արտաքին տարբեր կառոյցների ազդեցութեամբ` կախւած իրենց խնդիրներից, ոչ թէ մեր:

Մենք Շուշին յանձնեցինք 10-20 տարի առաջ, երբ հայկական քաղաքական դաշտում կարողացան առաջանալ քաղաքական գործիչներ, որոնց մտքով անցնում է հիմնաւորել, թէ ինչու է նորմալ Շուշին յանձնելը: Պլիւս էդքանից յետոյ իր կողքին մարդիկ են մնում:

Եթէ էս գաղափարախօսութիւնը մնաց գերակայ, մենք կը շարունակենք յանձնել էն ինչ դեռ մնացելա, վաղը կը հիմնաւորեն Կապան-Գորիս ճանապարը Ադրբեջանին տալը (ամսի 9-ին ստորագրած համաձայնագրով ճանապարհի մի հատւած անցնում է Ադրբեջանին), յետոյ կը հիմնաւորեն Մեղրիի յանձնումը (կասեն հեռու էր, տարին քանի՞ անգամ էիք գնում Մեղրի, որ ուզում էք պահէք Հայաստանի կազմում), եւ այլն: Ինչ ռեւանշի մասին է խօսքը: 

Յ.Գ. Կարսը յանձնելուց յետոյ մօտ 10000 խաղաղ բնակչութեանը թուրքերը կոտորեցին»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։