Հա

Քաղաքական

17/11/2020 - 12:30

Ով կարող է փոխարինել Զոհրաբ Մնացականեանին եւ ինչ կարող է անել նոր նախարարը

Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը ֆէսյբուքեան իր էջում անդրադարձել է նրան, թէ ով կարող է ԱԳ նախարարի պաշտօնում փոխարինել Զոհրաբ Մնացականեանին:

«alikonline.ir» - Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը ֆէսյբուքեան իր էջում անդրադարձել է նրան, թէ ով կարող է ԱԳ նախարարի պաշտօնում փոխարինել Զոհրաբ Մնացականեանին:

Նա, մասնաւորապէս գրել է.

«Մեր նոր ԱԳ նախարարը պէտք է;

1. Մաքսիմալ ընդունելի, ընկալելի եւ ճանաչւած լինի Ռուսաստանի կողմից:

2. Մանրամասն տիրապետի բանակցային գործընթացին:

3. Ուղիղ մասնակցութիւն ունեցած լինի բանակցութիւններին:

4. Ուղիղ կապ ունենայ ՌԴ ղեկավարութեան հետ (նաեւ անձնական):

5. Ընդունելի լինի Վաշինգտոնի ու Փարիզի համար:

6. Պէտք է աշխատի ինքնուրոյն, մինիմալ ազդեցութեամբ ղեկավարի կողմից:

7. Պէտք է ունենայ դիւանագիտական ծառայության լրջագոյն փորձ:

Բարդ է բայց, եթէ 100 հեկտար էլ մեր օգտին յետ բերի` գծւած քարտէզի դեմարկացիայի արդիւնքում եւ եթէ 1% շանս կայ նման խայտառակ ձեւակերպումներով համաձայնագրից խուսափելու համար, ուրեմն պէտք է անի:

Չի կարելի բարդոյթաւորւել: Պէտք է զանգել ու հրաւիրել` յանուն պետութեան ապագայի: Թէկուզ ժամանակաւոր:

Օրերի չէ` ժամերի հարց է:

Վերոյիշեալ ստանդարտներին համապատասխանող շատ թեկնածու չկայ: Ես 2-ին եմ տեսնում:

Այլ մտքեր կա՞ն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։