Հա

Քաղաքական

17/11/2020 - 13:20

«Նիկոլ Փաշինեան, ես կը վերադարձնեմ քո դուխին, քո կոնեակը, հեռացիր, որ մենք կարողանանք նոր բանակցողով փրկել այն, ինչ դու մատաղ արեցիր թուրքերին». Ն. Զոհրաբեան

Պատերազմից յետոյ ես մէկ անգամ ցաւ տեսայ Նիկոլ Փաշինեանի աչքերում, երբ յայտարարեց, որ իր դուխին եւ իր կոնեակը գողացել են: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից իր ելոյթում ասաց «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը: 

«alikonline.ir» - Պատերազմից յետոյ ես մէկ անգամ ցաւ տեսայ Նիկոլ Փաշինեանի աչքերում, երբ յայտարարեց, որ իր դուխին եւ իր կոնեակը գողացել են: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից իր ելոյթում ասաց «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրաբեանը: Գրում է Tert.am-ը:

Նա ներկայացրեց, թէ Նիկոլ Փաշինեանի ստորագրած դաւաճանական համաձայնագրով մեզանից ինչ տարածքներ են գողացել: «Այստեղ մեզ ասում են՝ ցաւը մի աւելացրէք, բա ինչ, սերիալնե՞ր ցուցադրենք»,- ասաց նա եւ նկատեց, որ գաղթի ճանապարհ բռնած քարվաճառցին գնում է, մարդիկ իրենց հանգուցեալների շիրիմները գրկած բերում են:

Նայիրա Զոհրաբեանն ասաց, որ Նիկոլ Փաշինեանը յայտարարում է պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարաւոր սցենարներում պէտք է Շուշին յանձնւէր, իսկ ԱԳՆ խօսնակը յայտարարել է, որ խաղաղ գործընթացի որեւէ փոլում նման հարց չի քննարկւել: «Դուք շէյր էք արել բոլոր այն բանդաների լայւերը, որտեղ ամենախուլիգան կոչերն են անում եւ հայհոյանքներն են տալիս ընդդիմութեանը»,- ասաց նա՝ դիմելով ԱԺ փոխխօսնակ Լենա Նազարեանին:

«Նիկոլ Փաշինեան, ես կը վերադարձնեմ քո դուխին, քո կոնեակը, հեռացիր, որ մենք կարողանանք նոր բանակցողով փրկել այն, ինչ դու մատաղ արեցիր թուրքերին, այս դահլիճում, բացի Նիկոլ Փաշինեանի հեռացումից, այլ հարց չի քննարկւելու»,- ասաց նա: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։