Հա

Քաղաքական

18/11/2020 - 13:00

Դաւիթ Տօնոյեանը Սերգէյ Շոյգուի հետ քննարկել է Արցախում ստեղծւած օպերատիւ իրավիճակը

Նոյեմբերի 17-ի երեկոյեան ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Սերգէյ Շոյգուի հետ:

«alikonline.ir» - Նոյեմբերի 17-ի երեկոյեան ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Սերգէյ Շոյգուի հետ: Ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացնում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը:

Հեռախօսազրոյցի ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծւած օպերատիւ իրավիճակը եւ ՌԴ խաղաղապահ զօրախմբի գործունէութեան հետ կապւած ընթացիկ հարցեր:

ՀՀ պաշտպանութեան նախարարը շնորհակալութիւն է յայտներ իր գործընկերոջը՝ խաղաղապահ ստորաբաժանման արագ եւ արդիւնաւէտ տեղակայման, ինչպէս նաեւ զոհւած զինծառայողների, գերիների, պատանդների եւ անյայտ կորածների յայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար:

Յատուկ ուշադրութիւն է հրաւիրւել Լեռնային Ղարաբաղում ստեղծւած հումանիտար իրավիճակին: ՀՀ պաշտպանութեան նախարարն իր աջակցութիւնն է յայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերեալ, որը պէտք է զբաղւի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցւածքների վերականգնման, զոհւած, գերեվարւած եւ անյայտ կորած անձանց որոնողական աշխատանքների եւ հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպութիւնների գործունէութեան համադրման հարցերով:

Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել անհրաժեշտութեան դէպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի Դաշնութեան, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնների միջեւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։