Հա

Քաղաքական

18/11/2020 - 13:20

«Ամփոփելով կապիտուլեացիայից յետոյ անցած շաբաթւայ դէպքերը». Բ. Եսայեան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Ամփոփելով կապիտուլեացիայից յետոյ անցած շաբաթւայ դէպքերը.

1. 17 կուսակցութիւններ պահանջեցին դաւաճանի հրաժարականը, որին հետագայ օրերին միացան բազմահազար քաղաքացիներ։

2. Դաւաճանից ստացած ապօրինի «հրամանների» մասին յայտարարեցին ԱԱԾ նախկին տնօրէնն ու Ոստիկանութեան նախկին պետը:

3. Դաւաճանի ստորագրած յայտարարութիւնից իր անտեղեակ լինելու մասին յայտարարել է, հետագայում հրաժարական է տւել ՀՀ ԱԳ նախարարը։

4. Դաւաճանի ստորագրած յայտարարութիւնից իր անտեղեակ լինելու մասին յայտարարել է ՀՀ նախագահը։ Այնուհետեւ նա ուղերձով է հանդէս եկել, պահանջելով ԱԺ արտահերթ ընտրութըւններ անցկացնել։

5. ԱԺ ԻՔ խմբակցութիւնից դուրս գալու կամ մանդատից հրաժարւելու մասին են յայտարարել 4 պատգամաւոր, որոնցից 3-ը դա արել են դաւաճանի՝ բացայայտ բռնութիւն պարունակող գրառումից յետոյ։

6. ԲԴԽ նախագահը հանդէս է եկել յայտարարութեամբ, որով փաստացի կոչ է արել դատական համակարգին չենթարկւել քաղաքական հետապնդումներ սկսելու՝ դաւաճանի հրահանգներին։

7. ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետը հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ նշել է, որ դաւաճանին բազմիցս զեկուցւել է պատերազմի վտանգի եւ սպասւող պատերազմին մեր ուժերի եւ սպառազինութեան անբաւարարութեան մասին։ Չնայած դրան, քաղաքական եւ դիւանագիտական ջանքեր այս ուղղութեամբ ոչ միայն չեն ձեռնարկւել, այլեւ դաւաճանի կողմից արւել են բոլոր քայլերը, որոնք անխուսափելի են դարձրել պատերազմը։

8. Հրաժարական է ներկայացրել ԱԻ նախարարը:

9. ՌԴ նախագահը իր հարցազրոյցում բացայայտել է դաւաճանի առնւազն 2 ստերի մասին։ Նա նախ յայտարարել է, որ դաւաճանը մերժել է հոկտեմբերի 19-20-ին իր առաջարկած զինադադարը։ (նկարում ռազմաճակատի գիծը հոկտեմբերի 19-ի դրութեամբ)։ Պուտինը նաեւ յայտարարեց, որ Շուշիի՝ Ադրբեջանին յանձնելու հարցը նախորդ 26 տարիներին երբեք «նախկինների» բանակցութեան առարկայ չեն եղել։

Կարծում եմ վերը շարադրւած փաստերը մի եզրակացութեան են բերում՝ դաւաճան ու ստախօս նիկոլը պէտք է հրաժարական տայ, այլ ելք նա ուղղակի չունի։ Նրա հետագայ յամառելը կարող է բերել էլ աւելի ողբերգական հետեւանքների»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։