ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարեանի տարածած յայտարարութեան մէջ նշւում է, որ պատերազմի չորրորդ օրը անվտանգութեան խորհրդի նիստում ինքը ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծւած իրադրութեան վերաբերեալ զինւած ուժերի գնահատականը:
ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարեանի տարածած յայտարարութեան մէջ նշւում է, որ պատերազմի չորրորդ օրը անվտանգութեան խորհրդի նիստում ինքը ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծւած իրադրութեան վերաբերեալ զինւած ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրւայ ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դէպքում՝ այս ինտենսիւութեամբ վարւող մարտական գործողութիւնների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկէտում կը սպառւեն, եւ իւրաքանչիւր յաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար աւելի ոչ բարենպաստ պայմաններ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի էջում տեսնում ենք, որ ինքը դրանից մէկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 8-ին, հռհռալով զանգում է զինւորներին եւ, իր բառերով ասած, «դուխ» տալիս:
Սա եւս մէկ անգամ ապացուցում է, որ վարչապետը ականջալուր չի եղել ԳՇ պետի՝ այդքան մտահոգիչ ու նախազգուշական զեկոյցին, ոչինչ չի ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Փաստօրէն, վարչապետի կողմից ցուցաբերւած ծայրայեղ անլրջութեան կամ դիտաւորեալ (յանցաւոր) անգործութեան պատճառով կարճ ժամանակ անց իրականանում են ԳՇ պետի կանխատեսումները, ինչի արդիւնքում էլ ՀՀ-ն եւ Արցախը կանգնեցին մեծագոյն ողբերգութեան առջեւ:
Yerkir.am