Հա

Քաղաքական

19/11/2020 - 09:50

«Ազատագրւած Արցախը յանձնած ստահակները պատժւելու են երկրային ու երկնային կեանքում. ասել էի` եթէ զգաք` ազերիները մտնում են Շուշի, պայթեցրէք Սպարապետի արձանը, բայց ոչ ոք ականջալուր չեղաւ». Կառլէն Սարգսեան

Ազատագրւած Արցախը յանձնած ստահակները պատժւելու են երկրային ու երկնային կեանքում. ասել էի` եթէ զգաք` ազերիները մտնում են Շուշի, պայթեցրէք Սպարապետի արձանը, բայց ոչ ոք ականջալուր չեղաւ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Վազգէն Սարգսեանի եղբօրորդին` Կառլէն Սարգսեանը:

«alikonline.ir» - Ազատագրւած Արցախը յանձնած ստահակները պատժւելու են երկրային ու երկնային կեանքում. ասել էի` եթէ զգաք` ազերիները մտնում են Շուշի, պայթեցրէք Սպարապետի արձանը, բայց ոչ ոք ականջալուր չեղաւ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Վազգէն Սարգսեանի եղբօրորդին` Կառլէն Սարգսեանը: 

«Ժողովուրդ ջան, Ձեր ցաւը տանեմ: Թէ՛ ես, թէ՛ իմ ընտանիքը, հաւատացէք, ուր ասես, ում ասես դիմել ենք, խնդրել ենք:

Մենք իշխանութիւն չենք ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, պաշտպանութեան ու մշակոյթի նախարար չենք, որ կարողանանք Սպարապետի արձանը տեղափոխել, իսկ խիստ անհրաժեշտութեան դէպքում էլ համաձայն էինք պայթեցնել:

Ասեմ աւելին` նոյնիսկ առանց տեղափոխելու խնդրել եմ պայթեցնել, բայց ոչ ոք ականջալուր չեղաւ ու ոչ ոք չօգնեց:

Ժողովուրդ ջան, ինչո՞ւ է ձեզ թւում, որ չենք մտածել, բայց պիտի Հայաստանի ու Արցախի իշխանութիւնները օգնէին: Ինչ անենք, իրենք յանձնելուց գիտէին, գոնէ յանձնելուց պիտի տրաքացնէին կամ պայմանաւորւէին եւ նախօրօք տեղափոխէին, նոր յանձնէին:

Եթէ ուրիշ ձեւ գիտէք, ասէք, օգնէք տեղափոխենք: Ես ամէն ինչի պատրաստ եմ, նոյնիսկ` Շուշին յանձնելուց առաջ եմ ասել, որ եթէ զգաք, որ ազերիները մտնում են Շուշի, տրաքացրէք արձանը, որ մեր հերոսը, Արցախն ազատագրած մեր Սպարապետը բազմաթիւ հայ քաջորդիների հետ չմնայ ազերիների ձեռքում:

Ժողովուրդ ջան, խօսքերով չէ, որ պէտք է արտայայտւեմ, թէ ինչ ցաւ է կուտակւած մէջ, թէ՛ Սպարապետի, թէ՛ մեր հերոս ու առիւծ տղերքի ազատագրած Արցախի ամէն մի թիզ հողի համար կենացմահու պայքար տւած բազմաթիւ հերոսների շիրիմներ նոյնպէս մնացին թշնամուն:

Խոնարհւում եմ 90-ական թւականների, Ապրիլեան ու այս պատերազմներում իրենց կեանքը հայրենիքին զոհաբերած բոլոր նահատակւածների շիրիմների առաջ:

Ազատագրւած Արցախը յանձնած ստահակները պատժւելու են ինչպէս երկրային, այնպէս էլ երկնային կեանքում»,- գրել է Վազգէն Սարգսեանի եղբօրորդին:

Ադրբեջանական տիրոյթում լուսանկար էր տարածւել այսօր, որից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները պղծել են Վազգէն Սարգսեանի`իրենց վերահսկողութեան գտնւող Շուշի քաղաքում տեղադրւած արձանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։