Հա

Քաղաքական

19/11/2020 - 11:20

«Զինւորականների շորերով Փաշինեանի բեմադրած կապիտուլեացիոն հանրահաւաքը ոչնչացնում է մեր բանակի, այն է՝ մեր պետութեան լեգիտիմութեան վերջին փշրանքները»․ Անդրանիկ Թեւանեան

Երբ զինւորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահաւաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինեանից, որ նա մեր կեանքը փրկեց» նախադասութիւնը, այդ պահից սկսած մեռնում է պետութիւնը։ 

«alikonline.ir» - Երբ զինւորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահաւաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինեանից, որ նա մեր կեանքը փրկեց» նախադասութիւնը, այդ պահից սկսած մեռնում է պետութիւնը։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը։

Թեւանեանի գրառումը՝ ստորեւ․

«Նիկոլ Փաշինեանի հերթական կապիտուլեացիոն ակտը

Ինչ աստիճանի պէտք է եսակենտրոն լինես, ինչ աստիճանի ատես ղեկավարածդ պետութիւնը եւ ինչ աստիճանի մտածես կաշւիդ, աթոռիդ մասին, որ Հանրապետութեան հրապարակում կապիտուլեացիան փառաբանող խաժամուժ հաւաքես։

Աշխարհի ո՞ր երկրում է հանրահաւաք (թէկուզեւ մի քանի հարիւր հոգանոց) եղել՝ ի պաշտպանութիւն կապիտուլեացիայի ու պետութիւնը փլուզման տանող ղեկավարի։

Երբ զինւորական հագուստ հագցրած մարդկանց տանում ես հանրահաւաքի ու նրանց բերանը դնում «Մենք շնորհակալ ենք Նիկոլ Փաշինեանից, որ նա մեր կեանքը փրկեց» նախադասութիւնը, այդ պահից սկսած մեռնում է պետութիւնը։ Ո՞նց կարող է զինւորականի հագուստով մարդը կապիտուլեացիան գովերգի եւ վախենայ մահից։ Նոյնիսկ եթէ վախենում է, միեւնոյն է դա չպէտք է քարոզւի, քանզի զինւորականը երդւում է կեանքը տալ յանուն Հայրենիքի։

Լաւ է, իհարկէ, որ զինադադար է եղել (պատերազմը, պարտութիւնը Նիկոլի խղճի ու քաղաքական պատասխանատւութեան վրայ է), բայց վատ է, որ պարտութեան փառաբանում է կազմակերպւում։

Շատերը դեռ չեն զգում, բայց մենք տանուլ ենք տւել ոչ թէ Արցախի տարածքները, այլ կորցրել ենք հայկական երկրորդ պետութիւնը եւ գրեթէ մահացու հարւած ենք ստացել ամբողջ Հայաստանի մասով։

Մեր բանակը մինչեւ 2020 թ․ սեպտեմբերի 27-ը ամենալեգիտիմ պետական կառոյցն էր։ Պետական ինստիտուտներից հիմնականը, որի հանդէպ գրեթէ կասկած չկար։ Հիմա այդ ինստիտուտը փլուզւել է եւ, ըստ այդմ, մեր պետութեան լեգիտիմութեան հիմքն է լրջագոյն հարւած ստացել։

Զինւորականների շորերով Փաշինեանի բեմադրած կապիտուլեացիոն հանրահաւաքը ոչնչացնում է մեր բանակի, այն է՝ մեր պետութեան լեգիտիմութեան վերջին փշրանքները։ Նման ստորագոյն արարք միայն նրա մտքով կարող էր անցնել»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։