Հա

Քաղաքական

19/11/2020 - 12:10

«Համահայկական հիմնադրամն իրաւունք չունէր գումարները փոխանցել պետբիւջէ». Սուրէն Պարսեան

«Հայաստան» Համահայկական հիմնադրամը իրաւունք չունէր գումարները փոխանցել պետբիւջէ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

«alikonline.ir» - «Հայաստան» Համահայկական հիմնադրամը իրաւունք չունէր գումարները փոխանցել պետբիւջէ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Համահայկական հիմնադրամի կանոնադրութեան համաձայն՝ Հիմնադրամը կարող է ծախսեր կատարել միայն կանոնադրական նպատակների ուղղութեամբ։

Իսկ Հիմնադրամի նպատակների մէջ ռազմական կամ ՀՀ պետական բիւջէի դեֆիցիտը փակելու դէպքեր սահմանւած չեն։ Դրամական միջոցները կարող են օգտագործւել Հիմնադրամի կողմից հաստատւած ծրագրերի շրջանակում։

Առհասարակ ՀՀ պետական բիւջէն իրենից ներկայացնում է մի «կաթսայ», որտեղ փոխանցւող գումարների նպատակային նշանակութիւնը գոյութիւն չունի։ Հետեւաբար, այդ գումարները կարող էին ծախսւել ցանկացած նպատակով, այդ թւում՝ աշխատավարձերի եւ պարգևավճարների համար։

Հայաստանի եւ Սփիւռքի կողմից հաւաքագրւած շուրջ 170 մլն ԱՄՆ դոլարի կարիքը զգացւելու է Արցախի ենթակառուցւածքները վերականգնելիս, մասնաւորապէս՝ ճանապարհներ, կոմունալ ծառայութիւններ (էլեկտրաէներգիա, ջուր, գազ, ինտերնետային ցանց), շէնքեր, շինութիւններ, դպրոցներ եւ այլ քաղաքացիական օբիեկտներ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։