Հա

Քաղաքական

19/11/2020 - 12:20

«Մխիթարական է Հանրապետութեան հրապարակում բեմադրւած «հանրահաւաքի» մասնակիցների խիստ սակաւաթւութիւնը». Ռուբէն Մելիքեան

Հանրապետութեան հրապարակում բեմադրւած «հանրահաւաքի» մասնակիցների արտայայտած մտքերից ու այդ մարդկանց մակարդակից կաթւածահար լինող սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր, իմացած եղէք, որ այդ մարդկանց մօտեցումները որոշակի տարածում ունեն բացառապէս երիտհայերի շրջանում։ 

«alikonline.ir» - Հանրապետութեան հրապարակում բեմադրւած «հանրահաւաքի» մասնակիցների արտայայտած մտքերից ու այդ մարդկանց մակարդակից կաթւածահար լինող սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր, իմացած եղէք, որ այդ մարդկանց մօտեցումները որոշակի տարածում ունեն բացառապէս երիտհայերի շրջանում։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է «Իրաւական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբէն Մելիքեանը:

Նա, մասնաւորապէս, յաւելել է. «Ընդ որում, անգամ երիտհայերի մի ստւար մասը դժւար թէ կիսի, օրինակ, «Շուշին հայերի համար ոչ մի արժէք չունի» թեզը։

Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր, յիշէք, որ բոլոր հասարակութիւններում էլ ապազգային ու նոյնիսկ հակազգային տարրեր կան, եղել են ու կը լինեն։ Մեր միակ առանձնայատկութիւնն այն է, որ այդ կարգի մարդկանց միայն մեզ մօտ են իրար գլուխ հաւաքում ու օգտագործում ի աջակցութիւն աթոռ զբաղեցնող քաղաքական ուժի։ Ի դէպ, մխիթարական է այդպիսի մարդկանց խիստ սակաւաթւութիւնը՝ ի հեճուկս իշխանական բոլոր ջանքերին։

Հանրապետութեան հրապարակում բեմադրւած «հանրահաւաքի» մասնակիցների արտայայտած մտքերից ու այդ մարդկանց մակարդակից կաթւածահար...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։