Հա

Քաղաքական

21/11/2020 - 10:10

«Ոստիկանութեան դիմակաւորւած ծառայողների ներգրաւումը ցերեկային ժամի տեղի ունեցող խաղաղ հաւաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պէտք է բացառւի». ՄԻՊ

Ոստիկանութեան դիմակաւորւած ծառայողների ներգրաւումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հաւաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պէտք է բացառւի: 

«alikonline.ir» - Ոստիկանութեան դիմակաւորւած ծառայողների ներգրաւումը հանրային վայրում ու այն էլ ցերեկային ժամի տեղի ունեցող քաղաքացիական ակցիան կամ խաղաղ հաւաքը դադարեցնելու կամ մարդկանց բերման ենթարկելու համար պէտք է բացառւի: Այս մասին ասւում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած յայտարարութեան մէջ։ Գրում է Tert.am-ը:

«Դա նախեւառաջ անհրաժեշտ է նրա համար, որպէսզի հաւաքների ընթացքում ոստիկանական ծառայողներին հնարաւոր լինի յստակ եւ անհատապէս նոյնականացնել: Դրանից բացի, դա Ոստիկանութեան ծառայողների կողմից հնարաւոր որեւէ տեսակի վատ վերաբերմունք թոյլ չտալու երաշխիք է: Աւելին, այս պրակտիկան կարող է դժւարացնել ենթադրեալ իրաւախախտների անհատականացումը վատ վերաբերմունքի վերաբերեալ բողոքներ կամ տեղեկութիւններ քննելիս:

Ուստի, Ոստիկանութիւնը պէտք է գործի այնպէս, որ ապահովւած լինի իր գործողութիւնների կանխատեսելիութիւնը եւ որոշակիութիւնը հաւաքի կամ քաղաքացիական որեւէ այլ ակցիայի մասնակիցների համար: Խօսքը վերաբերում է նաեւ նրան, որ մարդու համար պէտք է պարզ լինի ոստիկանութեան ծառայողի որոշակիացւած հանդերձանքը:

Մարդու իրաւունքների պաշտպանը Ոստիկանութիւնից ստացել է հաւաստիացում, որ դիմակաւորւած անձինք եղել են ոստիկանութեան ծառայողներ։

Այս երեւոյթը Մարդու իրաւունքների պաշտպանն արձանագրել էր նաեւ 2018 թւականի ապրիլեան իրադարձութիւնների ժամանակ, երբ մի շարք դէպքերում հանրային վայրերում հաւաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրաււում էին Ոստիկանութեան դիմակաւորւած ծառայողներ:

Դիմակների կամ այլ յատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն յատուկ դէպքերում, որոնց անհրաժեշտութիւնը հիմնաւորւում է կոնկրետ իրավիճակի հանգամանքներով եւ անհրաժեշտ է ոստիկանների անվտանգութեան ու իրաւաչափ այլ նպատակների համար:

Մարդու իրաւունքների պաշտպանի յանձնարարութեամբ այսօր Ոստիկանութեան Երեւանի եւ Գիւմրիի բաժիններ արագ արձագանքման այցեր իրականացրած խմբերի արձանագրած արդիւնքները կամփոփւեն եւ անհրաժեշտ պարզաբանումների պահանջով համապատասխան գրութիւններ կուղարկւեն իրաւասու պետական մարմիններին»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։