Հա

Քաղաքական

21/11/2020 - 11:20

«Հրապարակ». Դիմակաւորւած ոստիկանները օլիգարխների թիկնազօրնե՞րն են

«Հրապարակ» թերթը գրում է. «Երէկ Երեւանում եւ Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլեացիայի ստորագրման դէմ տեղի ունեցող բողոքի եւ անհնազանդութեան ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դէմքները ծածկած։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթը գրում է. «Երէկ Երեւանում եւ Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլեացիայի ստորագրման դէմ տեղի ունեցող բողոքի եւ անհնազանդութեան ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դէմքները ծածկած։

Տեղեկութիւններ կան, որ սրա պատճառը ոչ միայն այն է, որ ոստիկաններն ամաչում են բաց երեսով պաշտպանել պարտութիւն կրած վարչապետին, այլեւ նրանցից շատերը կառավարական առանձնատներում հաւաքագրւած հրոսակախմբի անդամներն են, որոնց համազգեստ է բաժանւել, եւ որոնց օգտագործում են նաեւ հակաիշխանական ակցիաները ճնշելու նպատակով։

Ընդ որում, տարակուսանքի տեղիք տւեց այն, որ այդ՝ չինական համազգեստով դիմակաւորւած անձինք, որոնք բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկում քաղաքացիներին, ոչ թէ ոստիկանութեան ծառայողներ են, այլ տարբեր օլիգարխների թիկնազօրի անդամներ։ Ոստիկանութեան լրատւականից մեր հարցին ի պատասխան պարզաբանեցին․ «Ոստիկանութեան զօրքերը մասնակցել են ռազմական գործողութիւններին, եւ վերադառնալուց յետոյ նրանց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Պահեստաւորւած համազգեստ է յատկացւել, որոնց վրայ ժամանակի սղութեան պատճառով հնարաւոր չի եղել հայատառ գրութիւն կատարել»։

Այսինքն, ոչ միայն բանակի սաղաւարտների ու համազգեստի պակաս ունենք, այլեւ՝ ոստիկանական համազգեստի։ Բացայայտումները շարունակւում են»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։