Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանի հետ հանդիպմանը յայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է կանխել Լեռնային Ղարաբաղում հետագայ արիւնահեղութիւնները:
«alikonline.ir» - Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգուն Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանի հետ հանդիպմանը յայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է կանխել Լեռնային Ղարաբաղում հետագայ արիւնահեղութիւնները: Հանդիպման մի հատւած հրապարակւել է Հայաստանի վարչապետի կայքում: Գրում է Yerkir.am-ը:
«Հետագայում շատ աշխատանք կայ անելու, յուսով եմ՝ արդէն խաղաղ կեանք կը հաստատւի Ղարաբաղում, եւ, իհարկէ, մեր կողմից հիմնական խնդիրն է կանխել արիւնահեղութիւնը: Դա մեր գերագոյն գլխաւոր հրամանատարի՝ մեր առջեւ դրւած խնդիրն է, եւ մենք, անշուշտ, հաւատարիմ ենք դրան»,- ասել է Շոյգուն: «Մենք եկել ենք մեծ ծրագրով, յուսով ենք այն կեանքի կոչել»,- եզրափակել է ռուս նախարարը: