Հա

Քաղաքական

21/11/2020 - 19:00

«Ճիշտ ժամանակին, երբ ստեղծենք հզօր պետութիւն, պէտք է մեր կորցրածը յետ բերենք». Իշխան Սաղաթելեան

Ընդդիմութեան պատասխանատւութիւնն է, որ 2․5 տարւայ մէջ խելագարին չկարողացանք հեռացնել։ Այս մասին այսօր Ազատութեան հրապարակում հանրահաւաքից յետոյ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելեանը:

«alikonline.ir» - Ընդդիմութեան պատասխանատւութիւնն է, որ 2․5 տարւայ մէջ խելագարին չկարողացանք հեռացնել։ Այս մասին այսօր Ազատութեան հրապարակում հանրահաւաքից յետոյ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելեանը: Գրում է Yerkir.am-ը։

Պատասխանելով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբեանի յայտարարութեանը, որ Դաշնակցութեան՝ 1920 թւականի պարտութիւնը փաթաթել են մեր վզին, Իշխան Սաղաթելեանն ասաց․ «Նման մեղադրանքներ հնչեցրել են նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանը կամ Նիկոլ Փաշինեանը, իրենք իրենց գծի մէջ են, իրենք միշտ էլ մտածել են, որ պէտք է զիջենք, որ լաւ ապրենք, եւ կարծես թէ այս օրերին այդպէս էլ եղաւ։ Իսկ Դաշնակցութեան 30 տարւայ գաղափարախօսութիւննը այն է, որ Հայաստանը եւ Արցախը պէտք է զարգանան առանց զիջելու։ Եւ դա միայն գաղափարախօսութիւն չի եղել, մենք դրա համար ամէն ինչ արել ենք, եւ շարունակում ենք անել, որովհետեւ մենք երբեք չենք կարող համակերպւել Շուշիի կամ Հադրութի կորստի հետ։ Սա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդին վաղը տանելու ենք արկածախնդրութեան կամ նոր պատերազմի, բայց եւ չենք կարող մոռանալ, համակերպւել սրան։ Ճիշտ ժամանակին, երբ ստեղծենք հզօր պետութիւն, պէտք է մեր կորցրածը յետ բերենք, եւ դա չի քննարկւում, իսկ այդտեղ ՀՀՇ-ն, Լեւոն Զուրաբեանը եւ այդ տեսակները չկան, նրանք իրենց էութեամբ միշտ էլ յանձնւողական կեցւածք են ունեցել»։

«Ե'ւ 17 կուսակցութիւնները, ե'ւ Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի լիարժէք իրաւունք ունի այս ամենում մեղադրել իշխող քաղաքական թիմին եւ անձամբ Նիկոլ Փաշինեանին, որովհետեւ իրենք են պատասխանատւութիւն ստանձնել երկիրը պաշտպանելու, զարգացնելու համար եւ արդիւնքում մեր ժողովրդին հասցրել են դժբախտութեան»,- նշեց նա՝ անդրադառնալով այն մեղադրանքին, որ 17 կուսակցութիւնները իրաւունք չունեն իշխանութեանը մեղադրելու։

Անդրադառնալով ընդդիմութեան հնարաւոր սխալներին, որոնցից մէկը տեղեկութեան տիրապետելը, բայց չհանրայնացնելն է, Սաղաթելեանը նշեց, որ ընդդիմութեան պատասխանատւութիւններից մէկն այն է, որ 2․5 տարւայ ընթացքում «այս խելագարին» չկարողացաւ հեռացնել իշխանութիւնից. «Մենք պատասխանատու ենք, որ չկարողացանք մեր հասարակութեանը ներկայացնել, բացատրել իրավիճակը, որպէսզի հեռացնենք»։

«Պատերազմի ընթացքում մի հանդիպման ժամանակ, որին ներկայ էր նաեւ Լեւոն Զուրաբեանը, ես Նիկոլին ասել եմ հետեւեալը՝ եթյ մենք յաղթեցինք, պատերազմի բոլոր դափնիները քոնն են եւ քո թիմինը, բայց եթէ պարտւեցինք, չփորձես փնտրել մեղաւորների, հիմնական մեղաւորը դու ես եւ դրա համար պէտք է պատասխանատւութիւն կրես»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։