Հա

Քաղաքական

22/11/2020 - 08:20

«Այլեւս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին յանձնել առանց մարտերի». Ղազինեան

Այլեւս կասկած չի յարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին յանձնել առանց մարտերի: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Մէկ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Արթուր Ղազինեանը:

«alikonline.ir» - Այլեւս կասկած չի յարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին յանձնել առանց մարտերի: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Մէկ Հայաստան» կուսակցութեան ղեկավար Արթուր Ղազինեանը:

«Այլեւս կասկած չի յարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին յանձնել առանց մարտերի: Ու յանձնումը պէտք է տեղի ունենար հէնց նոյեմբերի 9-ին՝ ադրբեջանի դրօշի օրը, ինչը գեղեցիկ փաթեթաւորւած նւէր էր ադրբեջանին: ՌԴ բոլոր ջանքերը կասեցնել այդ արհաւիրքը մերժում էր ստանում Փաշինեանի կողմից:

Դա նշանակում է, որ ՀՀ զինւած ուժերը չեն ապահովել անառիկ բերդ Շուշիի անհրաժեշտ պաշտպանութիւնը, այլ դա թողել են բացառապէս հայրենասէր ու քաջարի կամաւորականների ուսերին:

Բայց ինչ աստիճանի ստոր ու տականք պէտք է լինես, որ Շուշիի պաշտպանութեան եկած հայրենասէր տղերքին չասես, տղե՛րք, իզուր մի կռւէք, Շուշին դժբախտ ու դժգոյն քաղաք է, եւ այն արդէն յանձնած է առանց մարտերի:

Քանի հարիւր հայորդիներ իրենց կեանքը զոհեցին՝ չհասկանալով, որ զոհւում են ՅԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։